Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի դիմանկարը վաճառվել է 92 միլիոն դոլարով
ՄՇԱԿՈՒՅԹՎերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Սանդրո Բոտիչելլիի դիմանկարը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է 92 միլիոն դոլարով:
«Մեդալիոնով երիտասարդը» աշխատանքը, որը, ինչպես ենթադրում են, նկարվել է 1470-1480-ականներին, համարվում է Բոտիչելլիի լավագույն դիմանկարներից մեկը:
58 x 39 սմ չափի նկարում պատկերված է երկար ոսկեգույն մազերով երիտասարդ:
Sotheby's-ը հայտնել է, որ վերջնական գինը, ներառյալ վճարներն ու միջնորդավճարները, 92,2 միլիոն դոլար են կազմել` աճուրդում 80 միլիոն դոլարով վաճառքից հետո:
Բոտիչելլիի համար նախկին ռեկորդը սահմանվել է 2013 թվականին, երբ «Մադոննան՝ մանկան եւ պատանի Հովհաննես Մկրտչի հետ» նկարը վաճառվեց 10,4 միլիոն դոլարով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



