Ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանական կողմին շինանյութեր տեղափոխել Քարվաճառի շրջան (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շարասյունը՝ բաղկացած 15 ռազմական «КамАЗ» մակնիշի ավտոմեքենայից և ուղեկցող փոխադրամիջոցներից, օգնություն է ցուցաբերել ադրբեջանական կողմին` Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան շինանյութերի տեղափոխման գործում: Մեկնարկային վայրը Մատաղիս բնակավայրն էր: Այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:
«Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել հումանիտար բնույթի ապրանքների տարանցումը Ադրբեջանին վերադարձված տարածքների միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ :
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



