Ում անուններն են շրջանառվում ԱԱԾ պետի պաշտոնում. «Հրապարակ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնը շուրջ մեկուկես ամիս է՝ թափուր է։ Կամո Աղաջանյանին ազատելուց հետո Արայիկ Հարությունյանը չի կարողանում հարմար թեկնածու գտնել, որն ընդունելի լինի հանրության եւ հատկապես ընդդիմադիր շրջանակների ու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի համար։
Արցախում այս պահի դրությամբ մի քանի թեկնածուների անուններ են քննարկվում, ամենահավանականներից են համարվում նախկին ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանի եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի թեկնածությունները։ Ի դեպ, օրերս էլ Ջալալի եղբայրը՝ Արտեմ Հարությունյանը, Արցախի ոստիկանապետ նշանակվեց։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



