Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գնդացիր, ինքնաձիգներ, հրացաններ ու նեռնակներ․ ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել առանց գործարանային համարի գնդացիր, ինքնաձիգի պահունակ ու 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Դարձյալ Մուշի ոստիկանների և ՊՊԳՎ Գյումրու պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի արդյունքում Գյումրիի մեկ այլ բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տեսակի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Ախուրյանի և Ամասիայի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Մարմաշեն գյուղի մի բնակիչ Ախուրյանի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, «Ֆ-1» տիպի նռնակ ու ինքնաձիգի 100-ից ավելի փամփուշտ։ 35-ամյա մի տղամարդ էլ Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու 5,45 մմ տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Վանաձորի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռադիոկապի միջոցներ։

Պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 15 փամփուշտ ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է Մեծ Այրում գյուղի մի բնակիչ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի և Դիլիջանի բաժիններում։ Մարզի բնակիչները կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ, տարբեր տիպի հրացաններ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, տարբեր հրազենների ու տրամաչափի 80-ից ավելի փամփուշտ։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի և Վաղարշապատի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերի կամավոր հանձնման դեպքեր։ Ակնալիճում բնակվող մի տղամարդ Մեծամորի բաժին էր բերել հանգուցյալ եղբոր երկփողանի հրացանը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի 50-ից ավելի փամփուշտ։ Փարաքարում բնակվող մի կին էլ Վաղարշապատի բաժին էր տարել հանգուցյալ ամուսնու ականանետի ականները, նռնակը, նռնակի պայթուցիչներն ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք գտել էր խորդանոցում։

Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ բաժնում կամավոր հանձնել են հրացան, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով՝ «Ֆ-1» տիպի նռնակ, պայթուցիչներ ու տարբեր հրազենների և տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Ինքնաձիգի 97 փամփուշտ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է Ներքին Բազմաբերդ գյուղում բնակվող մի տղամարդ։ Շենգավիթի համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում 50-ամյա մի կին բաժին էր բերել հանգուցյալ եղբոր ինքնաձիգը, ինքնաձիգի պահունակները, նռնակի պայթուցիչն ու տարբեր տրամաչափի 220-ից ավելի փամփուշտը։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքը շարունակվում է։

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան