Հայտնաբերվել է Թևանիկ ֆիլմի համանուն դերակատարի դին
ԲԼՈԳՌեժիսոր Ջիվան Ավետիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ամիսներ առաջ, երբ ցավով կիսվեցի այս լուրով իմ էջում, ջնջեցի այն, քանի որ արթնացավ 1% չափ հույս, որ նա գուցե ողջ կլինի․․․ բայց այսօր՝ հուսահատված ու անասելի ցավով իմացա որ վերջին հույսն էլ մարեց․․․ ամսիներ առաջվա իրականությունը ճիշտ էր և նախորդիվ գրածս գրառումը այսօր, ցավոք, նորից դարձավ ճշմարիտ․․․
Հովհաննես Խոդերյանի հոգեհանգիստը տեղիկ կունենա վաղը՝ 01.02.2021-ին, ժամը 17:00 -ին, Սուրբ Հակոբ Եկեղեցում (Քանաքեռ )
Հուղարկավորությունը` 02.02.2021-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուրում
Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ Մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ Եվ այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․
Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում․․․
Իրավունք չունենք նահանջելու․․․ ես և իմ թիմը, իմ ընտանիքը, ամեն Աստծո օր անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ արժանի լինենք բոլորիդ և իրապես հաղթենք․․․
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ





