Իսպանիայում ձերբակալել են երիտասարդներին ԻՊ-ի կազմում հավաքագրող տղամարդուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի քաղաքացիական գվարդիան դեկտեմբերի 12-ին ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է անչափահասներին ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության շարքերը հավաքագրելու մեջ: Վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը:
Ոստիկանության հատուկ գործողություններն իրականացվել են Սեուտա քաղաքում: Իրավապահների խոսքով՝ Իսպանիայի 34-ամյա քաղաքացին երիտասարդների մոտ քարոզել է ԻՊ-ի գաղափարախոսությունը, ինչպես նաև խոստացել աջակցել նրանց Սիրիայի ռազմական գոտիներ հասնելու հարցում:
Փարիզի ահաբեկչությունից հետո Իսպանիայում ահաբեկչական գործուենությանը մասնակցության մեղադրանքով ձերբակալվել է 10 մարդ, իսկ ողջ 2015 թվականին՝ 100 մարդ:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



