Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ապագայի հանդեպ տոտալ անվստահության ծանր հետևանքները․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերափոխման փուլում է։ Չնայած իշխանությունները սոցցանցերում և մեդիա հարթակում փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք դեռևս շարունակում են վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն իրականությունը հեռու է այս պատկերից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրային տրամադրությունների շրջադարձային փոփոխություն է նկատվում։ Այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ ժողովրդի վստահությանն արժանանալու համար ձևավորվում են քաղաքական նոր նախաձեռնություններ, ստեղծվում են նոր կուսակցություններ։ Ընդհանուր առմամբ, հասարակության մոտ համատարած հուսահատություն է նկատվում։

Մարդիկ հոգնել են իշխանությունների անընդմեջ արդարացումներից ու ամեն ինչում նախկիններին ուղղված մեղադրանքներից։ Հանրության՝ սևերի ու սպիտակների բաժանման օրակարգը և ատելության գեներացումը գաղջ մթնոլորտ են ստեղծել երկրում, և այս պարագայում դժվար է ակնկալել, թե կարող են կառուցողական գաղափարներ կյանքի կոչվել։ Մեծ հաշվով, քաղաքականությունը վերածվել է պրիմիտիվ երևույթի, իսկ պետության իրական կառավարումը դարձել է ընդամենը դեկորացիա, երբ իրենց բուն գործառույթների իրականացման վրա կենտրոնանալու փոխարեն պետական ինստիտուտները դարձել են փիառի, սոցցանցերում լայվերի ու լայքերի գործիքի։ Իշխանությունների ապաշնորհությունն է պատճառը, որ մարդիկ Հայաստանում չեն տեսնում իրենց ապագան, քանի որ ինչքան Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, այնքան երկիրը թուլանում է, նորանոր զիջումներ են կատարվում հակառակորդին, իսկ տնտեսությունը գլորվում է անդունդը։

Եվ այս իրավիճակում առավել մեծանում է անորոշությունը, հարցական է դառնում, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։ Դրա համար էլ քաղաքացիների շրջանում արդեն իսկ նկատելի է զանգվածային կերպով երկիրը լքելու կամ արտագաղթելու ցանկությունը։ Շատերն ուղղակի անհամբեր սպասում են, թե երբ են սահմանները բացվելու, որ հնարավորություն ստանան հեռանալ երկրից։ Եվ ահա, այս առումով ստեղծվել է երկրից հեռանալու առաջին իսկ հնարավորությունը։ Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործի է դրվել պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում։ Ու պատահական չէ, որ ներկայումս այնքան մեծ է Ռուսաստան մեկնել ցանկացողների թիվը, որ պահանջարկի ավելացման պայմաններում Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալիորեն աճել են։

Եվ չնայած տոմսերի գների թանկացմանը, մարդիկ շարունակում են հերթ չտալ միմյանց տոմսեր գնելու հարցում։ Ընդ որում, հետաքրքրական է, որ ըստ ավիաընկերությունների կողմից տրամադրվող տվյալների, հիմնականում տոմսերի միակողմանի ամրագրումներ են, այսինքն՝ մարդիկ Հայաստան վերադառնալու ցանկություն չունեն։ Այսպիսով՝ համընդհանուր հուսահատության մթնոլորտը խոստանում է շատ դառը հետևանքներ ունենալ մեր՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող պետականության համար, քանի որ արդեն իսկ նկատելի են մեծ արտագաղթի առաջին լուրջ նախադրյալները։ Այս իրավիճակի ելքերից մեկն էլ այն է, որ իշխանության գան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հաստատակամ գործիչներ, ովքեր կկարողանան համազգային նպատակների տանիքի տակ համախմբել հանրությանը և իրենց հետևողական քայլերի արդյունքում վերականգնել հայության հույսն ու հավատն ապագայի նկատմամբ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել