Վրաստանը բացել է օդային սահմանը, այդ թվում Հայաստանի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի ընթացքում Վրաստանը կսկսի Թբիլիսիի միջազգային օդանավակայանից պարբերաբար թռիչքները իրականացնել դեպի 12 երկիր:
Այս պահին Վրաստանից և հակառակը կարելի է մեկնել Գերմանիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Ֆրանսիա, Ավստրիա, Կատար, ԱՄԷ, Հայաստան, Թուրքիա, Ուկրաինա, Ղազախստան և Բելառուս:
Շաբաթական երկու թռիչք (չորեքշաբթի և կիրակի օրերին) կիրականացվի դեպի Երևան: Վրաստանի քաղավիացիան փոխանցել է, որ թռիչքներ չեն իրականանա միայն փետրվարի 3-ին և 7-ին: Դրա փոխարեն լրացուցիչ թռիչք է նշանակվել փետրվարի 5-ին:
Վրաստանը բոլոր ուղղություններով թռիչքները դադարեցրել էր 2020թ. մարտից:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



