Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Երբ գնաք Եռաբլուր, կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք, գտեք փոքրիկ հուշատախտակը, որի վրա գրված է` Միքայելյան Արտյոմ Տիգրան…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբ գնաք Եռաբլուր, պանթեոնի կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք, փնտրեք, գտեք փոքրիկ հուշատախտակը, որի վրա գրված է` Միքայելյան Արտյոմ Տիգրանի (1997-2020): Հողաթմբի վրա թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ մի տաք ու հերոսական սիրտ է ամփոփված:

Բայց դուք մի խոնարհեք ձեր հայացքը, մի կծկվեք, այլ նայեք վեր…ավելի վեր, որտեղ Արտյոմ Միքայելյանի անպարտ ոգին է ճախրում: Ու մտքում կրկնեք այն պատմությունը, որ կպատմեմ քիչ հետո: Կրկնեք առանց արցունքի, հպարտությամբ ու վեհորեն: Իսկ երբ տուն գնաք, այդ պատմությունը պատմեք ձեր զավակներին, նրանց ընկերներին, ծանոթ ու անծանոթ մարդկանց, որովհետև դա մեր տեսակի պատմությունն է, իմ ու քո կենսագրությունը, որ հազարավոր ուրիշ ասքերի հետ գրվեց արյունով մեր անամոք ցավի ու կորուստների վրա՝ իբրև խոստում, իբրև պատգամ, իբրև ապագային ուղղված մարտակոչ…

Ուշադիր լսեք այդ պատմությունը ու բոլոր այն հազարավոր պատմությունները, որ ես դեռ կպատմեմ ու կպատմեն ուրիշները, քանի որ մենք՝ ես ու դու, մեր զավակներն ու նրանց զավակները, պիտի շարունակենք այդ պատմությունը՝ մեր պատվի ու փառքի վավերագիրը, այն ամուր հավատով, որ մի օր կբացվի Ագռավաքարի գոց դուռը…

Ես ուզում եմ հասկանալ, թե ե՞րբ ու որտեղի՞ց սկսվեց այս պատմությունը: Որտեղի՞ց սկսեմ պատմել, որ ճիշտ լինի: Ամեն մեկը մի բան է ասում: Արտյոմի քրոջ՝ Լիլիթի կարծիքով՝ այս պատմությունը պիտի սկսել այն պահից, երբ երկրորդ, թե երրորդ դասարանում սովորող Արտյոմը տուն եկավ ընկերոջ հետ ու մորն ասաց.

– Ընկերոջս փորը ցավում է, իր մաման էլ տանը չի, բերել եմ մեր տուն, որ դեղ տաս, կերակրես, մինչև իր մաման կգա:

Լիլիթը պատմում է այս պատմությունը ու բերում կապում վերջին պատերազմի հետ:

– Արտյոմը չէր կարող հանգիստ նստել տանը, երբ ինչ-որ մեկը վտանգված է, մարդուն պաշտպանելը Արտյոմի արյան մեջ էր:

… Իսկ գուցե այս պատմությունը սկսենք հարևանուհու պատմությամբ: Նա շատ էր անհանգստանում իր փոքրիկի համար, երբ նրան թողնում էր դպրոցի դարպասների մոտ ու վերադառնում տուն: Արտյոմը՝ 8-9 տարեկան երեխա, ո՞նց էր զգացել դա: Բռնում էր իրենից ընդամենը մի քանի տարով փոքր տղայի ձեռքն ու ասում տղայի մորը:

– Չանհանգստանաք, ես երեխային կտանեմ իր դասարանը, նոր կգնամ իմ դասին:

Աննշան պատմություն է, բայց արի ու տես, որ հարևանը մինչև հիմա հիշում է ու համոզված է, որ ամեն ինչ սկսվել է Արտյոմի անսահման գթասրտությունից, մարդկանց օգնելու ներքին մղումից…

Հայրն ուրիշ վարկած ունի: Մի անգամ նա շատ բարդ երկու մաթեմատիկական խնդիր հանձնարարեց իր աղջկան ու տղային, ասաց, որ եթե մինչև հաջորդ օրը լուծեն խնդիրները, դրամական պարգև կստանան: Խնդիրներից մեկը անհամեմատ բարդ էր, մյուսը՝ հեշտ: Արտյոմը երեք ու կես տարով փոքր էր Լիլիթից, բայց վերցրեց բարդ խնդիրը, հեշտը թողնելով քրոջը: Հետո քույրը քնեց, որ խնդիրը հաջորդ օրը լուծի, իսկ Արտյոմը չքնեց ամբողջ գիշեր ու առավոտյան, հենց հայրն արթնացավ, լուծված խնդիրը պարզեց նրան:

…ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԵԶ ՏՈՒՆ ՏԱՆԻ– Այն գործերը, որ ուրիշներն էլ կարող էին անել, Արտյոմի համար կորցնում էին իրենց հետաքրքրությունը,- ասում է դասընկերը,- Արտյոմը մեծ թռիչքի թռչուն էր: Նրա երազանքները այնքան համարձակ էին: Նա կարող էր երկու շաբաթում ծրագրավորողի մասնագիտություն սովորել ու այնպիսի ծրագիր գծել, որ ապշեցնի ամենահմուտ մասնագետներին: Նա պատրաստվում էր ինչ-որ բացառիկ բան անել երկրի համար, անընդհատ փնտրտուքների մեջ էր, արտերկրների տնտեսությունն էր ուսումնասիրում, դրսի շուկաները…

Իսկ կենսագրության մեջ գրված է, որ Արտյոմ Միքայելյանը մանրականարիչ է:

– Ի՞նչ տնտեսություն,- հարցնում եմ,- Արտյոմը մանրանկարիչ չէ՞ր:

– Հոգով մանրանկարիչ էր,- ասում է ընկերը,- գործերով` անընդգրկելի մեծ, իսկ սիրտը սահմաններ չուներ:

Թվում էր՝ ապրիլյան պատերազմից հետո նախկին լավատեսությունն ու խանդավառությունը չեն տեսնի Արտյոմի պահվածքում, բայց՝ չէ, նույն Արտյոմն էր՝ ուրախ, եռանդուն ու պայծառ: Եվ զարմացան, երբ ասաց, որ էլ չի կարող մանրանկարչությամբ զբաղվել, որովհետև պատերազմից հետո մատները դողում են:

…Երկար, անխախտ լռությունը մի օր ճեղք տվեց, երբ Լիլիթն ստիպեց, որ նայի «Կյանք ու կռիվ» վերտառությամբ ֆիլմը ապրիլյան պատերազմի մասին: Ասես՝ անտեսանելի մի ձեռք բացեց գոց դուռը, տղային հրեց առաջ ու առաջնորդեց կրակի, ցավի, մահվան ու հերոսացումների ճանապարհով: Եվ տղան հանկարծ սկսեց խոսել: Այն, ինչ պատմեց քրոջը, Լիլիթը ուժ չգտավ վերապատմելու, միայն ասաց՝ քանի անգամ հրաշքով է փրկվել մահից, ընկերները զոհվել են աչքի առաջ:

-Փաստորեն, էդ լռությունը, էդ բարձր տրամադրությունը, էդ անհոգությունը մեզ ցավից պաշտպանելու համար էին: Խաղ էր ընդամենը…

Իսկ հիմա՝ վերջին պատերազմի մասին: Արտյոմը առավոտից լուռ էր, ասես՝ ոչինչ չէր եղել, ասես՝ Արցախը չէր վառվում կրակների մեջ, ու հայրենիքը կորցնելու վտանգը չէր չոքել մեր դռանը: Ժամը 5-ի կողմերն էր, ընդոստ ոտքի կանգնեց ու քրոջն ասաց.

– Գնում եմ Արցախ:

– Ես ամեն ինչ արեցի, որ Արտյոմը չգնա ռազմաճակատ, -ասում է Արտյոմի մայրը, – լաց եղա, ընկա ոտքերը, ասացի՝ հայրդ հիմա Արցախի ճանապարհին է երևի, գոնե դու մնա տանը: Ուրիշ ժամանակ արդարությունից ու բարությունից ես խոսում, արածդ արդա՞ր է մորդ հանդեպ, երբ հայրդ ռազմաճակատի ճանապարհին է, դու էլ ես գնում: Ասաց՝ հայրս իր տեղն է կռվելու, ես՝ իմ: Մեկը մյուսի հետ կապ չունի: Ասաց՝ դու գիտես, որ ես պահապան հրեշտակներ ունեմ, ինձ փորձանք չի պատահի, ես որ էն վթարից ողջ դուրս պրծա, որ ծառի ամենավերին ճյուղից ընկա, բան չեղավ, հիմա ադրբեջանցիների՞ց պիտի վախենամ: Ու կատակ չէր անում, ոչ էլ ինձ սրտապնդելու համար էր ասում: Նախկինում էլի էր ասել, որ իրեն հրեշտակներն են պահպանում: Դիպլոմային աշխատանքը մի եկեղեցի էր, որտեղ նաև հրեշտակներ էր նկարել՝ երևի իր պահապաններին: …Ու գնաց: Զանգեցի հորը: Պարզվեց, որ դեռ նրանց ջոկատի ավտոբուսը չէր շարժվել դեպի Արցախ: Հայրը գնաց զինկոմիսարիատ, վերջին պահին գտավ Արտյոմին ընկերոջ՝ Սերգեյի հետ, Արցախ ճանապարհվող ավտոբուսի մեջ:

Արտյոմը հորն ասաց.

– Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ փորձառու կամավորականներ եկան օգնելու զինվորներիս, մենք մեզ ապահով զգացինք: Հիմա մեր հերթն է զինվորների թիկունքին կանգնելու:

Եվ հայր ու տղա նույն ավտոբուսով մեկնեցին ռազմաճակատ:

Մնացածը հոր աչքի առաջ եղավ: 31 օր՝ փոքրիկ դրվագներից մինչև թեժ մարտեր ու Արտյոմի վերջին կռիվը: Հայրը հիշում է, օրինակ, թե ինչպես իր նոր ճտքակոշիկները Արտյոմը տվեց մի զինվորի, ինքը իր հին կոշիկները հագավ: Հետո ասաց.

– Երբ զորացրվես, քեզ նոր համազգեստ եմ տալու, նոփ-նոր, որ հագնես ու գնաս տուն:

Գուցե մանրուք է պատերազմական թոհուբոհի ու հերոսական պատմությունների կողքին: Բայց ընկերոջ բնութագրմամբ՝ հոգով մանրանկարիչ, իսկ գործերով՝ անընդրգկելի հայորդու կերպարին շատ է բնորոշ:

Պատմությունները շատ են, բայց եզրափակենք Արտյոմ Միքայելյանի վերջին կռվի դրվագով: Նախորդ օրը կատաղի մարտ էր եղել, որին հաջորդել էր դավադիր անդորր:

Երբ արկերը մեկը մյուսի ետևից սկսեցին բզկտել հողը, տղաները պատրաստվում էին հաց ուտել: Բոլորը արագ վազեցին դեպի թաքստոցները: Իսկ Արտյոմը վազեց բոլորովին ուրիշ ուղղությամբ: Վերցրեց կասկաներն ու սկսեց բաժանել տղաներին: Եվ չհասցրեց թաքնվել… Սերգեյը ասում է, որ իր կյանքը փրկվել է Արտյոմի տված կասկայի շնորհիվ:

Հայրը Երևան վերադարձավ՝ իր հետ բերելով հերոս որդու մարմինը:

… Երբ Եռաբլուր գնաք, Պանթեոնի կենտրոնական մասում, ճանապարհի մոտ մի պահ կանգ առեք: Այնտեղ բազում հրեշտակների պահպանությամբ՝ ապրում են Արտյոմ Միքայելյանի երազանքները:

Ձեր հոգու մեջ առեք դրանք: Որդեգրեք նրա երազանքները, տեր եղեք նրա անընդգրկելի մեծ գործերին ու նրա հոգու մանրանկարը դաջեք ձեր սրտի մեջ: Փնտրեք, գտեք նրա ոտնահետքերը ու քայլեք դրանց նախանշած ճանապարհով… Որ ճանապարհը մեզ տանի Տուն՝ մեր երազանքի Հայրենիքը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

hayzinvor.am

Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները