Թուրքիայում PKK-ի հետ բախումից թուրք ոստիկան է վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում Քրդական բանվորական կուսակցության (PKK) և թուրքական ոստիկանության միջև կրկին բախում է տեղի ունեցել: Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս անգամ դեպքը գրանցվել է Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ 9 օր շարունակ հայ տարարված փողոց դուրս գալու արգելքը դեկտեմբերի 11-ին հանվել էր, սակայն ժամեր անց կրկին հայտարարվել:
Իրավապահ մարմինների և քուրդ զինյալների բախման հետևանքով Սուրում վիրավորվել է մեկ ոստիկան, ով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սուրում կրակոցները շարունակվում են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



