Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 421-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3096 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Փետրվարի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 777 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3873-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 358 է, փաստացի բուժվողներինը՝ 4855 (մեկ օրում նվազել է 180-ով): Մեկ օրում արվել է 2850 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 654,494 թեստ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



