Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կասկածելի, չափազանց կասկածելի է այս ամենը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտության հետևանքով մեր դրությունը, մեղմ ասած, նախանձելի չէ։ Հայ ժողովուրդը հոգեբանորեն պատրաստ չէր այսպիսի ծանր հարվածի։ Եվ նույնիսկ այն տեսակետները, թե իրադարձությունների ծանր ընթացքը գոնե կսահմանափակվի միայն նոյեմբերի 9-ի՝ հրադադարի եռակողմ խայտառակ հայտարարության պայմանների շրջանակներում, իրականություն չդարձան։ Մասնավորաբար, Ադրբեջանի բազմաթիվ գործողություններ, մեծ հաշվով, դուրս են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներից։ Այսպես, օրինակ՝ հրադադարի մասին համաձայնագրում որևէ խոսք անգամ չկար Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքները, որոնք զբաղեցնում էին հայկական ուժերը, Ադրբեջանին հանձնելու մասին, սակայն ՀՀ իշխանությունները, հանրության համար առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, դրանք հանձնեցին հակառակորդին։

Արդյունքում խորանում է այն տպավորությունը, թե հրադադարի մասին համաձայնագրով սահմանված պահանջները միայն հայկական կողմի համար են, իսկ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և կարող է իրեն իրավունք վերապահել զանց առնել դրանում արտացոլված դրույթները։ Հարկ է նկատել, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսվում էր ռազմագերիների փոխանակություն, սակայն Ադրբեջանը առ այսօր մեծ թվով ռազմագերիների է պահում և տարբեր պատճառաբանություններով կտրականապես հրաժարվում է հանձնել նրանց հայկական կողմին։ Այս համատեքստում ուշագրավ է, որ, անգամ նախքան հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, Նիկոլ Փաշինյանը ձևակերպել էր հայկական կողմի երկու առաջնահերթությունները, որոնցից առաջինը գերիների փոխանակման հարցն էր։ Սակայն Փաշինյանին այդպես էլ չհաջողվեց հասնել հայ ռազմագերիների վերադարձի խնդրի լուծմանը։

Ու առանձնապես չէր էլ սպասվում, որ նա կկարողանա ինչ-որ բանի հասնել: Ըստ էության, Ադրբեջանը փորձում է գերիների հարցը օգտագործել որպես հաղթաթուղթ հայկական կողմի գործողություններն իր համար վերահսկելի դարձնելու և նոր զիջումներ կորզելու նպատակով։ Սա հասկանալի է, թշնամական պետություն է՝ իր թշնամական պլաններով: Բայց Ադրբեջանի այսպիսի դիրքորոշման պայմաններում լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ, օրինակ՝ հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Սյունիքի մարզի Տեղ գյուղի տարածքում ձերբակալված 2 ադրբեջանցի զինծառայողներին, ինչպես նաև Վանք գյուղից 16 հիվանդ ադրբեջանցիների։ Հանրությունը ցանկանում է տեղեկանալ, թե ինչով է պայմանավորված գերիների միակողմանի արտահանձնումն այն պարագայում, երբ Ադրբեջանը պահում է իր մոտ եղած մեծաթիվ գերիներին, որոնց ստույգ թիվն անգամ չգիտենք։ Այնինչ հասարակության հետ իբր թափանցիկ աշխատանքով հպարտացող իշխանությունները այս հարցում ևս հանրությանը որևէ պարզաբանում չեն ներկայացնում։

Նրանք ձկան պես լուռ են, մինչդեռ ամենափոքր ու ամենաչնչին հարցով փիառվելու համար մերօրյա իշխանավորները կարող են ուղիղ եթերներ կազմակերպել, ինչքան հնարավոր է՝ շատախոսել։ Մյուս կողմից էլ Ալիևը ոչ միայն չի սահմանափակվում գերիներին իր մոտ պահելով, այլև հրապարակայնորեն ստորացնում է ՀՀ իշխանություններին, հատկապես Նիկոլ Փաշինյանին։ Եվ չնայած այս իրողությանը, Փաշինյանը նախընտրում է Մոսկվայում առաջինը բարևել նրան, ապա ճաշել ու գինի խմել իրեն ստորացնող Ալիևի հետ։ Նրանից հետ չեն մնում իր թիմի ներկայացուցիչները։ Նույնիսկ այս իրավիճակում նրանք ձեռնպահ են մնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին որևէ թթու խոսք ասելուց, այնինչ պատրաստ են հողին հավասարեցնել հայաստանյան իրենց ընդդիմադիրներին։

Եվ չնայած Ադրբեջանի կողմից բազմաթիվ հանցագործությունների իրագործմանն ու Արցախի խաղաղ բնակչության թիրախավորման բազմաթիվ աղաղակող փաստերի առկայությանը՝ իշխանական պատգամավորները կա՛մ գերադասում են լռել, կա՛մ էլ անհոդաբաշխ ու անողնաշար մտքերով փորձում են հաշտեցման օրակարգ առաջ մղել։ Օրինակ՝ «Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը կոնֆերանսներից մեկի ժամանակ հայտարարել է. «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը»։ Եվ նրա այս հակասական արտահայտությունը շատ բնական մեծ աղմուկի ու քննադատությունների պատճառ դարձավ։

Չնայած նա փորձեց հերքել, թե այդպես չի ասել կամ կոնտեքստից կտրված է ներկայացվել, բայց փաստը մնում է փաստ, որ կա ձայնագրություն, կա կոնկրետ ասված միտք: Իսկ ԱԺ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, կարկառուն լևոնտերպետրոսյանական Անդրանիկ Քոչարյանը ոչ միայն մեր հասարակության և Հայաստանի միջազգային գործընկերների առաջ Ադրբեջանի կատարած հանցագործությունների հարցը բարձրացնելուց է խուսափում, այլև կա՛մ նախընտրում է թեման շրջանցել, կա՛մ էլ մխիթարվում է այնպիսի հայտարարություններով, թե «պարոն Ալիևն իր իշխանությունը հանձնել է պարոն Էրդողանին»։

Ուշադրություն դարձրեք՝ «պարոն Ալիևը»: Սրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ են ամենաստոր որակումներ տալ մեր երկրի նախկին նախագահների հասցեին, բայց սիրով «պարոն»-ով են դիմում թշնամական պետության ղեկավարին, որն ամենօրյա ռեժիմով ստորացնում է իրենց շեֆին: Ի վերջո, քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանությունների նման դիրքորոշումը, ինչը տարբեր կասկածների առաջացման տեղիք է տալիս։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանն ինչքան թույլ դիրքերից է հանդես գալիս, այնքան հակառակորդն ուժեղացնում է մեր երկրի նկատմամբ ճնշումը։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում