ԱԺ-ում աշխատող լրագրողներին առաջարկում եմ մոտենալ Լիլիթ Մակունցին եւ մաքուր բրիտանական ակցենտով հարցնել. WTF?
ԲԼՈԳՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հիշում եք, չէ՞, որ 2020 թվականի մայիսի 16-ին դավադիր սրիկան Արցախյան պատերազմից առաջ միամիտ ժողովրդի զգոնությունը շարունակաբար բթացնելու համար հերթական «100 փաստ» ստերի հավաքածուն էր հրապարակում։
Հիշում եք, չէ՞, «փաստ համար 68-ը՝ Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում Հայաստանն իր դիրքը կտրուկ բարելավել է»։
Ուրեմն ասեմ, իմանաք։
2 օր առաջ հրապարակվել է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2020 թվականի Ժողովրդավարության Համաթիվը, որով Հայաստանը վատթարացրել է իր գնահատականը եւ նահանջ է արձանագրել սանդղակում՝ 86-ից 89-ը։
Բայց ամենահետաքրքիրը առջեւում է։
Հայաստանի մասին զեկույցում նվիրված է նաեւ հետեւյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ պատերազմի ավարտից հետո ռազմական դրությունը շարունակվեց եւ օգտագործվեց որպես առիթ՝ հակակառավարական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին ձերբակալելու համար»։
ԱԺ-ում աշխատող լրագրողներին առաջարկում եմ մոտենալ Լիլիթ Մակունցին եւ մաքուր բրիտանական ակցենտով հարցնել. WTF?
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



