Պղնձի արժեքը նվազում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀինգշաբթի պղնձի գինը նվազում է, դինամիկան պատճառաբանվում է ավելի վաղ աճից հետո շտկմամբ, ինչպես նաեւ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,44 տոկոսով՝ հասնելով ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) մինչեւ 3,547 դոլարի: Չորեքշաբթի պղինձը թանկացել էր 1,2 տոկոսով:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) չորեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով մեկ տոննա պղնձի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով աճել էր 0,84 տոկոսով, մինչեւ 7842,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 0,05 տոկոսով, մինչեւ 1973,5 դոլար, ցինկի մեկ տոննայի արժեքը՝ 1,77 տոկոսով, մինչեւ 2615 դոլար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



