Աղդամում տեղակայված ռուս զինծառայողները սկսել են անօդաչուներով վերահսկել իրավիճակն Արցախում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս զինվորականները, որոնք թուրքերի հետ տեղակայվել են Աղդամում, սկսել են անօդաչու թռչող սարքերով վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուս զինվորականները կիրառում են ռուսական անօդաչու թռչող սարքեր՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10»։ Նշվում է, որ այդ սարքերի օգնությամբ անընդհատաբար ստացվում են տեղեկություններ ու կադրեր՝ զինտեխնիկայի, զինվորների տեղաշարժի մասին, ինչպես նաև արձանագրվում են «շփման գիծը հատելու բոլոր փաստերը»։ Ռուս-թուրքական կենտրոնը բացվել է անցած շաբաթ օրը՝ Աղդամի շրջանում, նախնական փուլում այնտեղ տեղակայվել է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



