Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Զինադադարից 36 օր հետո իմ պապական հողը գրչի մեկ հարվածով նվիրել են թուրքին․ հիմա այսքան բանն ասելուց վախենա՞նք, թե՞ ամաչենք, ումի՞ց վախենանք»․ Հին Թաղերի համայնքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որում հստակ նշված էր, որ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, որի հետևանքով հայկական կողմից եղան զոհեր և գերեվարվածներ։ Սրանով փաստացի Ադրբեջանը խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իր վերահսկողության տակ վերցրեց Հին Թաղերն ու Խծաբերդը։ Դեկտեմբերի 16-ին այդ գյուղերն արդեն Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ էին։

Երկու գյուղերի գրավման հետ կապված այս պատմության մանրամասները մինչև օրս բոլորի համար մութ է, իսկ ովքեր մասնակցել են Արցախի 44-օրյա պատերազմին և տեսել են իրականությունը, միայն մեկ բան են ասում՝ այդ գյուղերը և առհասարակ Արցախի տարածքները պարզապես նվիրեցին թշնամուն։

168.am-ը Հին Թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանից հետաքրքրվեց՝ իր համար պա՞րզ է, թե ինչպես թշնամուն հաջողվեց Խծաբերդն ու Հին Թաղերը հրադադարից հետո վերցնել իրենց հսկողության տակ։

«Նոյեմբերի 9-ին, երբ այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրեցին, իմ տղերքը՝ հինթաղեցիները, ինչպես նաև՝ բանակից ու ՄՈԲ-ից, պահում էին Հին Թաղերի ու Խծաբերդի տարածքը․․․ մինչև նոյեմբերի 29-ը դիրքեր էին պահում, բայց քանի որ դեկտեմբերի 1-ին Բերձորը պետք է հանձնեին Ադրբեջանին՝ իմ տղերքին փոխեցին։ Դեկտեմբերի 12-ի հետ կապված՝ տղաներ ունեի Հին Թաղերում, որոնք այսօր, ցավոք, չգիտեմ՝ որտեղ են, գերի՞ են, թե՞ զոհված, նրանց ասելով՝ նոյեմբերի մինչև 22-ը ռուսները եկել, տարածքը նկարել են, ֆիքսել են, թե որտեղ են հայերը կանգնած, և որտեղ են կանգնած թուրքերը։ Տղերքը հույսով սպասել են, որ ռուսը կգա, չէ՞ որ պատերազմող կողմերը որտեղ կանգնել էին, պետք է մնային իրենց տեղերում։ Նորից եմ կրկնում՝ սա լսել եմ տղաներից, որոնք գտնվել են Հին Թաղերում ու Խծաբերդում և որոնց ճակատագիրն այսօր անհայտության մեջ է»,- նշեց Էդուարդ Այվազյանը։

Նա նշեց, որ այդ ժամանակ գյուղում բնակիչներ չեն եղել, քանի որ գյուղից 1 կմ հեռավորության վրա ադրբեջանցի զինվորներն էին կանգնած, բայց գյուղը պաշտպանում էին վրիժառուների ջոկատը՝ կազմված գյուղացիներից, որոնց միացել էին նաև ՄՈԲ-ի տղաները։

Ըստ գյուղապետի, հինթաղերցիներն այսօր ժամանակավոր բնակվում են Հայաստանում, մինչև լուծվի նրանց բնակարանների խնդիրները։

«Ես մեկ առ մեկ գիտեմ, թե նրանք որտեղ են ապրում, ինչ պայմաններում, բոլորի հեռախոսահամարներն էլ ունեմ, իմ բոլոր համագյուղացիները գտնվում են ՀՀ տարածքում։ Այդ գյուղերը նվիրաբերեցին թուրքին, այս բառերի համար, գիտեմ, ինձ կանչելու են ռազմական ոստիկանություն, չգիտեմ՝ ինչ են ուզում ասել, սարքել։ Ինչ լսել ու տեսել եմ, այն եմ ասում, որ իմ գյուղը տվել են թուրքերին, իմ գյուղը չի գրավվել, հրադադարից հետո Խծաբերդն ու Հին Թաղերը ուղղակի տրամադրել են Ադրբեջանին։ Սա մենք ինչպե՞ս հասկանանք, կներեք, հիմա եվրեյի նման ես եմ հարց տալիս, հիմա ինչպե՞ս հասկանանք, որ զինադադարից 36 օր հետո Հին Թաղերն ու Խծաբերդը նվիրաբերեցին թուրքերին: Իմ պապական հողը, որտեղ դարեր շարունակ թուրքի ոտք չէր մտել, գրչի մեկ հարվածով նվիրել են թուրքին, հիմա այսքան բանն ասելուց վախենա՞նք, թե՞ ամաչենք, ումի՞ց վախենանք»,- շեշտեց Հին Թաղերի համայնքապետը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի առաջին պատերազմում վրիժառու ջոկատի հրամանատարն է եղել, և իր ջոկատի հետ միասին կարողացել է պաշտպանել Հին Թաղերն ու Խծաբերդը։

«Մեր հույսը մեզ վրա էինք դրել ու պաշտպանում էինք մեր հողը, այն ժամանակ մեր մեջ դավաճան չունեինք, իմ աչքերով տեսած ու լսած պատմությունները կանեմ, Հադրութի, Շուշիի գրավման մասին, ես չգիտեմ՝ այս ինչ խաղեր է կատարվում՝ հօգուտ թուրքերի, բայց ոչ հայերի։ Ես այդքանը չեմ կարող ձեզ բացատրել»,- եզրափակեց  Էդուարդ Այվազյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0