Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զգուշացեք, նրանք քվեարկելու են

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

 

Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում

Թեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։

1. Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գտնելու համար։ Եվ այս շերտը, քանի որ գիտակցական է, չունի փոքրանալու միտում, իսկ մեծանալու օբյեկտիվ ռեսուրս նրան հասարակությունը չի տալիս։

2. Չեզոք շերտ. անորոշ, ելքերի մասին շատ չմտածող, բայց հիմնականում՝ մտահոգ։ Սա մեծ խումբ է։ Այսպես կոչված՝ մշտական դիտորդների շերտն է, որին ուղղորդելու կամ ուղղորդվելու համար ժամանակ է պետք։ Նրանց հետ աշխատել է պետք, որը գրեթե չի արվում։

3. «Լավ է, Ղարաբաղից պրծանք, էրեխեքը էլ չեն ծառայի այնտեղ, հիմա կսկենք լավ ապրել». սա հանրային տրամադրությունների մի կատեգորիա է, որը սակայն էլեկտորալ շերտ չէ, քանի որ չունի նախընտրած քաղաքական դեմքեր. սա ինչ-որ իմաստով առաջին կետի հակառակ շերտն է, և նրանց հետ երկխոսությունն անիմաստ է։ Այնուհանդերձ, նրանց համակրանքը Փաշինյանի կողմն է։

4. «Փետրվարի 1՝ օդանավակայան»։ Այդ օրվա Զվարթնոցից հեռարձակումը arthouse-ային կինոփառատոներում հաստատ մրցանակ կստանա։ Անկեղծ խորհուրդ եմ տալիս հեղինակներին։ Մարդիկ 15 հազար դրամանոց PCR տեստի և ՌԴ ուշացող թռիչքի համար պատրաստ էին մոտիվացված հեղափոխության՝ ջարդել համակարգիչները, արգելափակել հաշվառման կետը, նստել թռիչքուղու վրա, սատկացնել իրենց նախկին կուռքին և այլն։ Ու սա՝ այն պարագայում, երբ Հայաստանի կեսը Ադրբեջանին հանձնելուց, 5 հազար զոհ ու 12 հազար վիրավոր տալուց հետո հանգիստ նստել են տներում։ Նրանց «պետականության իդեան» ՌԴ մեկնելու երազանքն է։ Ինքնաթիռ նստելուց առաջ էլ հերոսի կեցվածքով գոռում են՝ սա երկիր չէ´։ Խոսքն այն երկրի մասին է, որի անվտանգությունն այս պահին ապահովում է ռուս զինվորը, բայց ինքն այդ երկրի վրա թքելով է գնում Ռուսաստան։ Արտագնա աշխատանքի մեկնումն էլ է մշակույթ, որը չի ենթադրում օդանավակայանում, տեսախցիկի առաջ հայրենիք ուրանալը։ Այս խավը մեծ է ու հոդված չի կարդում, բայց մի քանի հարց հնարավոր չէ չտալ. բա եթե ռուս զինվորի մայրն էլ ասի՝ ինչո՞ւ պիտի իմ տղան ծառայի Ասկերանում կամ Գորիսում, բա ինչո՞ւ էիք 2.5 տարին ձեր նման մեկին աստվածացնում, որ նրա բերած աղետից հետո առաջին իսկ ռեյսով թռնեք...

5. «Թող Երևանն էլ գրավեն, մենակ թե՝ հները չգան»։ Սա արդեն էլեկտորալ շերտ է, որը դեմ է լինելու իրեն ծանոթ ցանկացած գործչի՝ ցանկացած մեկի, որին իր գիտակից կյանքում տեսել է հեռուստաէկրանից։ Մի պահից՝ նաև գործողին։ Հնի տակ մտնում են բոլորը։ Բայց մեծ խանդավառությամբ կարող է քվեարկել հայերեն այբուբենի մոտավորապես 70-80 տոկոսը իմացող որևէ նոր դեմքի, որը կասի իրեն հասկանալի տեքստեր։ Իսկ եթե այդ մեկը փող էլ ունենա, ապա խանդավառությունը շատ ավելի մեծ կլինի։

6. 5 միլիարդի ընտրազանգվածը. սա և´ հանրային տրամադրություններ է, և´ մոտիվացված ընտրազանգված։ Սրանց միավորող միակ գաղափարը Ղարաբաղը ծախելու դիմաց Նիկոլի վերցրած 5 միլիարդի սպասումն է։ Այս շերտը հիմա Նիկոլի կողմից է, որովհետև սպասում է, որ Նիկոլն այդ փողերը բաժանելու է։ Սա ամենադինամիկև ամենահետաքրքիր շերտն է։ Նրանք վստահ են, որ Նիկոլը 5 միլիարդը վերցրել է, ու միաժամանակ վստահ են Նիկոլի ազնվության վրա, որ իրենց բաժանելու է։ Խնդիրն այս պարագայում ոչ թե փողը վերցնելու մեջ է, այլ՝ փողը չբաժանելու։ Ու հիմա այս շերտը սպասում է։ Բայց հենց փողի բաժանումն ուշացավ, սա դառնալու է ամենառադիկալ հականիկոլական շերտը՝ մեղադրելով նրան փողերը ուտելու մեջ։

Եթե այնուամենայնիվ՝ արագ ընտրություններ

Կա՞ հնարավորություն՝ արագ ընտրությունների պարագայում հաղթելու և գործունյա իշխանություն ձևավորելու համար։ Միանշանակ՝ այո։
Կա՞ արդյոք հնարավորություն՝ պարտվելու և ազգովի՝ պետության արագ փլուզման հանդիսատեսը կամ զոհը դառնալու. այո, կա։

Այդ դեպքում ի՞նչ անել։ Եթե լուրջ մարդիկ գնում են ընտրությունների, ուրեմն պետք է լուրջ պատրաստվեն։ Հաղթանակի ռեսուրսը 1 և 2 կետերի էլեկտորալ ռեսուրսի միավորման մեջ է, բայց դրան հասնելու համար պետք է լուրջ աշխատանք։ Դա միայն ցանկությամբ չի լինում։ Անհրաժեշտ է լինելու մեծ ծավալով գրագետ աշխատանք, անհրաժեշտ են լինելու ոչ ստանդարտ լուծումներ, անսպասելի լուծումներ։ Ուրիշ կերպ չի լինում։

Ի միջի այլոց

Որոշ ժամանակ առաջ Մոսկվայում հայտնվել էր խիստ սահմանափակ մտավոր ունակությունների տեր մի կերպար, որն իրեն հռչակել էր Աստված՝ Бог Кузя։ Նրա հետևորդների թվում էին մեծահարուստներ, մոսկովյան բոմոնդի ներկայացուցիչներ, արվեստի, մշակույթի դեմքեր և այլն, որոնք լսում էին նրան, մեծ նվիրատվություններ անում ու անկեղծորեն հավատում։ Կուզյայի ազդեցությունը և հետևորդների շրջանակն իսկապես պատկառելի էր։ Գիտե՞ք, թե ինչպես լուծվեց այդ անհեթեթ վիճակը. տվյալ վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցներն ուղղակի եկան, ձեռքերը ոլորեցին ու ձերբակալեցին նրան։ Կուզյան դատվեց և ուղարկվեց բանտ, իսկ նրան երկրպագած մարդիկ սկսեցին սթափվել և ամաչել, թե ինչպես կարող էին իրենք այդքան կուրանալ, որ հավատացել են այդ աներևակայելի անմեղսունակին։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 



25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում