Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլ Փաշինյան․ ռաբիսի արքան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ընդունված է ռաբիսը վերագրել միայն երաժշտությանը կամ արվեստին։ Իրականում, սակայն, ռաբիսն ավելի ընդգրկուն կատեգորիա է և ներառում է մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտները։ Ռաբիսը մտածողության տեսակ է, աշխարհայացք, ցածրարժեքության ինտեգրալ արտահայտություն, որը դրսևորվում է բոլոր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ։ Քաղաքականության մեջ ռաբիսի ամենավառ արտահայտությունը պոպուլիզմն է։ Այն անկրթության ու հակաբանականության հաղթանակն է քաղաքականության մեջ։

Ինչպես երաժշտության մեջ, այնպես էլ քաղաքականության պարագային, ռաբիսի սպառումը չի պահանջում ինտելեկտուալ ջանք, էներգիայի ծախս ու ուժերի լարում, այն դյուրամարս է՝ ինչպես ռեստորանում հնչող 6/8-ը։

Պոպուլիզմը վտանգավոր չէ, եթե այն գոյատևում է ինչ-որ տեղ քաղաքականության լուսանցքում՝ որպես ենթամշակույթ կամ մարգինալ զբաղմունք։ Բայց երբ պոպուլիզմը հաղթանակում ու դառնում է իշխանություն, պետական քաղաքականություն, երկրի հետ լինում է մոտավորապես այն, ինչ պատահում է հարբած հարսանքավորների պարագային՝ ուղեղը բռնաբարող ռաբիս երաժշտության հնչյունների ուղեկցության ներքո։

Ինչպես ռեստորանային կլկլոցը, այնպես էլ  քաղաքական ռաբիսը դյուրամարս է ու հաճելի բոլոր նրանց համար, իհարկե, ովքեր ծիծաղում են Բախի կամ Ստրավինսկու երաժշտությունը լսելիս։ Լինենք անկեղծ, Կոմիտաս ունեցող մեր հասարակությունը, այդուհանդերձ, պաշտում է Թաթային կամ Սպիտակցի Հայկոյին։ Իսկ եթե դա այդպես է երաժշտության պարագային, ապա ինչո՞ւ պետք է նույնը տեղի չունենա նաև քաղաքականության դեպքում։ Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը՝ որպես երկրի ղեկավար, հենց Թաթան է կամ Սպիտակցի Հայկոն, որովհետև նա կամ նրա տեխնոլոգները ճշգրիտ են հաշվարկել մեր հասարակության՝ պայմանականորեն Բախին ատելու չափաբաժինը և անհագուրդ նվիրվածությունը ռաբիսին։

Նաև դա է Հայաստանում պուպուլիզմի հաղթանակի ու հաղթարշավի խորքային պատճառներից մեկը, որի մասին մեր քաղաքական դիսկուրսում գրեթե որևէ մեկը չի խոսում՝ այն պարզ պատճառով, որ այդ դիսկուրսում ներառված գրեթե բոլորը նույնպես հոգու խոքում Բախ ատողներ ու որևէ Հայկո պաշտողներ են։

Այս միջավայրում ու հանրային նման որակների առկայության պայմաններում խոզի խանձումը՝ որպես նախասիրություն, ու խորովածը՝ որպես քաղաքացիականության հիմնական արժանիք ներկայացնողն իդեալական կերպար է երկրի ղեկավարի համար։

Ռաբիսն իրականում գոյություն ունի բոլոր հասարակություններում։ Բայց առողջ հանրույթներում այն ընդամենը ենթամշակույթ է։ Հայաստանում, սակայն, ռաբիսը վաղուց դարձել է հիմնական մշակութային տրենդ, ապրելաձև, մտածողություն։ Եվ օրինաչափորեն Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ռաբիսի անգերազանցելի արքան։

Հարություն Ավետիսյան

168.am

Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն Բաքու