Ինչու է Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հանգրվանել թուրքական հյուրանոցում. պարզաբանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՄի շարք լրատվականներ, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին, գրում են, թե հայկական կողմը Ալմաթիում որպես ժամանակավոր կացարան ընտրել է թուրքական «Rixos Almaty» հյուրանոցը։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ համաձայն արարողակարգի՝ ընդունող երկիրն է որոշում (այս դեպքում Ղազախստանը), թե որ միջոցառումը որտեղ և ինչպես անցկացնել։
«Բոլոր երկրների պատվիրակությունների անդամներին Ղազախստանն ընդունել է այդ հյուրանոցում, որտեղ և ացկացվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։
Ինչ վերաբերում է վճարներին՝ ՀՀ պատվիրակության հիմնական կազմի հյուրանոցային վճարը հյուրընկալող կողմի հաշվին է»-պարզաբանեցին կառավարությունից։