Էդմոն Մարուքյանը պատասխանում է բամբասանքներին (տեսանյութ)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ«Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարից հետո կուսակցության խորհրդի նախագահ ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ընդդիմախոսների մեղադրանքներին, թե Մարուքյանի թիմը մտադիր է փափուկ ընդդիմություն դառնալ և տեղ գրավել խորհրդարանում՝ ունենալով իշխանության աջակցությունը:
«Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են նորաստեղծ ցանկացած կուսակցության, խոսքը չի գնում միայն «Լուսավոր Հայաստան»-ի մասին, տարածել նման լուրեր, ունեն մի միտում: Նրանք հասկանում են, որ այդ ուժերը ընդդիմադիր դաշտի իրենց ամենօրյա հացը պետք է կտրեն»,- ասաց Մարուքյանը:
Պատասխանն ամբողջությամբ՝ Past.am-ի տեսանյութում.
Լիլիթ Լալայան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



