Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում գործադիր մարմին գոյություն չունի. պաշտոնավարման ամեն օրը նոր վտանգներ է ստեղծում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ այս իշխանությունն ու վարչապետի աթոռը զբաղեցնող անձը դեռ շարունակում են պաշտոնավարել, ըստ կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի, մի քանի պատճառ ունի: «Առաջին հերթին մի մեծ գլխավոր պատճառ կա՝ իշխանությունների կատարյալ անբարոյականությունը, ինչպես նաև մարդկային որևէ նորմի չհամապատասխանելը: Երկրորդը ՀՀ-ում ինստիտուտների չկայացվածությունն է: Խոսքն առաջին հերթին խորհրդարանի, հետո արդեն ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության և ՊՆ-ի մասին է: Իհարկե, այս առումով կարելի է խոսել նաև հասարակության մասին, բայց մենք պետք է հասկանանք, որ ժողովուրդը մեծագույն շոկի մեջ է: Մոտ մեկ միլիոն մարդու անմիջապես կպել է այն արհավիրքը, որը տեղի ունեցավ ամիսներ առաջ: Այսինքն, մարդկանցից այս ընթացքում շատ ադեկվատ, ռացիոնալ գործողություններ սպասելը մանավանդ հստակ ընդգծված լիդերի բացակայության պայմաններում՝ մի քիչ նայիվություն կլիներ:

Իմիջիայլոց, չկայացած ինստիտուտների առումով Ն. Փաշինյանն այդքան էլ մեղք չունի: Այո, նա եկավ ու այդ չկայացած ինստիտուտները քանդեց, բայց այնպես չէ, որ մինչ այդ ինստիտուտներն ամբողջությամբ կայացած էին»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Ա. Համբարձումյանը: Այդուհանդերձ, նա ընդգծեց մեկ այլ հանգամանքի մասին: «Ճիշտ է՝ Ն. Փաշինյանը գնում է աշխատանքի, բայց ՀՀ-ում նա իշխանություն չունի: Առհասարակ, երբ լիդերները սկսում են կառավարել, առաջին իսկ օրվանից իրենց վարկանիշը սկսում է լողալ: Հիմնականում սկսում է իջնել: Կան լիդերներ, որոնք հրաժարական են տալիս՝ մինչև իրենց վարկանիշը կրիտիկական սանդղակից ներքև կիջնի: Նաև կան լիդերներ, որոնք, ի հեճուկս այդ ընթացքի, աթոռին նստած են մնում:

Հիմա Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, իշխանությունը, վարկանիշը թե՛ մինչ պատերազմը, թե՛ պատերազմից հետո սրընթաց ներքև է իջնում, իսկ ինքը, ի հեճուկս այդ ընթացքի ու պատմական օրինաչափությունների, փորձում է գամված մնալ աթոռին՝ չունենալով իշխանություն: Իհարկե, ազդեցություն ունի, բայց քաղաքական իշխանություն, միևնույն է, չունի»,-ասաց նա՝ նշելով, որ պատմական օրինաչափություն է այն, որ կապիտուլ յացիոն ակտ ստորագրած ցանկացած մեկը վաղ թե ուշ հեռանում է: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից արտահերթ ընտրությունների թեման շրջանառելուն, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախ՝ որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, պետք է վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետին: Կամ էլ պետք է կառավարությունը ծրագիր ներկայացնի, և երկու անգամ խորհրդարանը կառավարության ծրագիրը չհաստատի: Հիմա իրենք չեն ուզում օգտվել ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ գործիքից: Ն. Փաշինյանն ուզում է ԱԺ-ի ինքնալուծարման ինստիտուտ ստեղծելու ճանապարհով գնալ:

Այդուհանդերձ, Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և այդ երրորդ գործիքը ստեղծելու համար ձայների 2/3 է պետք: Ես կասկածում եմ, որ կկարողանա ձայների 2/3-ը հավաքել, որովհետև ինքն այսօր 88 պատգամավոր չունի: Բայց 88 պատգամավոր չունենալը կարող է նաև իրեն ձեռք տալ. ինքը, որքան հասկանում եմ, կամաց-կամաց սկսում է հետ կանգնել արտահերթ ընտրությունների գաղափարից: Նա կարող է ինքնալուծարման ինստիտուտ ստեղծելու օրակարգը բերել խորհրդարան, ԱԺ-ն կարող է դա մերժել, ինչը ձեռնտու կլինի նաև իրեն: Կասի՝ ուզում էի արտահերթ ընտրություններ անել, պառլամենտը մերժեց, ուրեմն՝ սպասենք հերթական ընտրություններին: Այսպիսի ընթացք կարող է լինել: Միևնույն ժամանակ, Ն. Փաշինյանը գնա էլ, չգնա էլ արտահերթ ընտրություններին, ՀՀ-ում իշխանություն չունի: Մեծ հաշվով, ինչպես մինչ պատերազմը, այնպես էլ պատերազմից հետո ՀՀ-ն ապրում է մի իրավիճակում, երբ գործադիր մարմին գոյություն չունի»:

Կառավարման փորձագետի խոսքով, ամենամեծ գինը, որը վճարեցինք այս իշխանության գործունեության պատճառով, մեր պատմական հայրենիքի մի մասը կորցնելն էր. «Հսկայական զոհեր տվեցինք, ունենք մեծ թվով վիրավորներ, իսկ Հայաստանն այսօր հանդես չի գալիս որպես պետություն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ արդեն հիմա իրենց ամեն օր իշխանության մնալը խանգարում է, որ գերիների հարցը լուծվի: Իրենց՝ ամեն օր պաշտոնին մնալը խթանում է նոր արտագաղթ, նոր հնարավորություն է տալիս, որ ադրբեջանցիներն արդեն հայ-ադրբեջանական սահմանին իրենց ավելի ցինիկ ձևով պահեն: Իրենց՝ մեկ օր պաշտոնին մնալը մեծ նվաստացում է ՀՀ ցանկացած քաղաքացու համար, ամեն օր պաշտոնին մնալն ավելացնում է դեֆոլտի հավանականությունը: Ամեն օր ավելանում է պարտքը և այսպես շարունակ: Բոլորը սա պետք է հասկանան, այդ թվում՝ վերոնշյալ չկայացած ինստիտուտների աշխատակիցները: Եթե իրենք հասկանան ու ընդունեն այս ամենը, հաջորդ օրը Փաշինյանն այլևս այդ աթոռին նստած չի լինի:

Իսկ, այսպես ասած, էլիտաները, վերոնշյալը հասկանալով, օր առաջ ավելի հստակ օրակարգ պետք է ձևավորեն»: Արթուր Համբարձումյանը շեշտեց, որ այսօր իշխանությունները փորձում են շեղել հասարակության ուշադրությունը: «Օրինակ՝ փորձում են շեղել այն կարևոր խնդրից, ըստ որի, մենք հարյուրավոր գերիներ ունենք, և այդ հարցն իրենք չեն կարողանում լուծել: Նաև նրանից, որ ԱԺ-ն այսօր օկուպացված է թուրքական գործակալների կողմից: Մարդկանց ուղեղը բթացնելու նպատակ ունեն, որպեսզի թմրեն, մոռանան այն, ինչ կատարվեց ամիսներ առաջ: Եվ շատ հաճախ կեղծ օրակարգերի խայծը կուլ են տալիս լրատվամիջոցները, ու այդպես ցանցը լցվում է ոչ արդիական ու կեղծ օրակարգերով՝ մոռացության տալով այն, որ մենք ունենք հարյուրավոր գերիներ, որոնց հարցը չի լուծվում, որ թուրքն ամեն օր առաջ է գալիս սահմանին, և որ խորհրդարանը ողողված է թուրքական գործակալներով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե հանկարծ կասկած առաջանար առ այն, որ Իրանի պառլամենտի ղեկավարը համագործակցել է իսրայելական հատուկ ծառայությունների հետ, կամ որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը քրդական շարժման կամ հայկական գործակալ է եղել:

Առհասարակ, այս իշխանության ներկայացուցիչները կարող են ամեն օր հիմարություններ ասել, բայց այդ համատեքստում կորում է կարևորը»,-ասաց նա: Ա. Համբարձումյանի դիտարկմամբ, այսօր իշխանությունից ազատվելու մի քանի տարբերակ կա: «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մոտ 20 հոգի է պետք, որ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» հետ մեծամասնություն լինեն, հանեն ռազմական դրությունը, որից անմիջապես հետո խորհրդարանն անվստահություն հայտնի վարչապետին: Երկրորդ տարբերակով իշխանությունից հնարավոր է ազատվել իրավապահ համակարգի միջոցով. պետք է ստիպել, որ իրավապահ համակարգը վերադառնա օրենքների տիրույթ: Երրորդը զանգվածային ակցիաներն են, պետք է պարզապես սահմանափակել վարչապետ կոչվածի տեղաշարժը:

Եթե սա կազմակերպվի շատ գրագետ ու հասարակության կողմից ընդունելի կամ այնպիսի լիդերների կողմից, որոնց նկատմամբ ձևավորված մեծ անտագոնիզմ չկա, Երևանի 1 մլն բնակչության 1 տոկոսն էլ որ մինչև վերջ կանգնելու վճռականությամբ դուրս գա, Փաշինյանը մեկ շաբաթ անց ստիպված կլինի հրաժարական տալ: Վստահ եմ նաև, որ ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառի: Վստահ եմ նաև, որ այս պարագայում ոստիկանությունը երբեք չի կրակի ցուցարարների վրա: Այս երեք հնարավորությունները պետք է քննարկվեն հասարակության մոտ մեծ անտագոնիզմ չունեցող լիդերների կողմից: Վաղ թե ուշ մենք նշվածի ականատեսը կլինենք»,եզրափակեց Ա. Համբարձումյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն Մանվելյան