Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նույն սանրի կտավները». օրինաչափություններ՝ որքան ուզում եք․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հին ու բարի ժամանակներում» ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում, անդրադառնալով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հետխորհրդային հանրապետություններում տիրող իրավիճակին և կոռուպցիայի դեմ պայքարին, իր համակրանքն է հայտնել Նիկոլ Փաշինյանի հանդեպ: «...Ուղղակի ծափահարում եմ Փաշինյանին»,-ասել է Նավալնին: Ըստ Նավալնու, Ռուսաստանը պետք է հետևի Փաշինյանի օրինակին: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեծ հույսեր է ներշնչում, ուղղակի հիանալի է»: Տեղեկացնեմ, որ Նավալնին Փաշինյանով հիացել է 2019 թ.-ին, երբ վերջինս ազդարարել էր իբր դատաիրավական փոփոխությունների մասին։ Իսկ իրականում այս գործիչները կարող են հիանալ մեկը մյուսով սուտ ու կեղծիք գեներացնելու տաղանդով։

Նրանք այստեղ աներևակայելի նման են իրար: Եվ ընդհանրապես, գունավոր հեղափոխությունների գլխավոր դերակատարները շատ նման են իրար ստելու, կեղծելու, նենգափոխելու, մանիպուլացնելու բացառիկ տաղանդով։ Նրանք երբեք պատասխանատվություն չեն կրում իրենց ասածների համար։ «Պարզապես ասում եմ, դե, տղա եք, հերքեք» մեթոդն ի վերջո հաճախ աշխատում է, որովհետև ստի նման դոզան ավելի նպատակային է ազդում, քան ցանկացած հերքում: Եվ հետո, միշտ չէ, որ ժամանակ ու «հավես» է լինում ամեն մի սուտն ու կեղծիքը հերքելու։ Չգիտեմ, չեմ կարող ասել՝ բավականին նման այս գործիչները հիմա էլ դեռ հիանո՞ւմ են մեկը մյուսով՝ գոնե թաքուն։ Հնարավոր է՝ այո, հնարավոր է՝ ոչ։ Իրավիճակ է փոխվել երկու կողմում էլ։ Նավալնին ձախողեց գունավոր հեղափոխության փորձը, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս միշտ շնորհակալ է Վլադիմիր Վլադիմիրովիչին։

Ինչևէ... Մի քանի օր առաջ Մոսկվայի դատարանը Նավալնուն դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման: Հավանաբար, այն, ինչ կատարվել է Հայաստանում, մեղմ ասած, հույսեր չի ներշնչել, «ուղղակի հիանալի» չի թվացել Ռուսաստանի իշխանություններին, ու նրանք որոշել են «ճտին հենց ձվի մեջ խեղդել»։ Իրականում հայկական սցենարի՝ Ռուսաստանում կիրառման հետ որոշակի շրջանակներ մեծ հույսեր էին կապում, նույնիսկ ցուցարարները պաստառներ ունեին «Ուզում ենք ինչպես Հայաստանում» գրությամբ։ Դե, Նավալնին էլ հիանում էր Նիկոլով ու պողոսներով, քանի որ ռուս ժողովուրդը պետք է անպայման ներշնչանքի աղբյուր ունենար աչքի առաջ։ Սակայն կրկնենք, որ Ռուսաստանում ի սկզբանե չեն հիացել ու ծափահարել Փաշինյանին, ու «աչքը տեսածից է վախենում» ասացվածքի շրջանակներում Նավալնու «հարցերը տեղում լուծեցին», չթողեցին, օրինակ՝ Չել յաբինսկից քայլելով հասնի Կրեմլ։

Փաշինյանը, Սահակաշվիլին, Զելենսկին, Նավալնին, Տիխանովսկայան «նույն դպրոցի սաներ են» կամ «նույն սանրի կտավները»։ Սցենարիստը նույն է, բոլորի ձեռագիրը նման է։ Ցույցերում՝ Չալո, ոստիկանական պատի տակ համբուրվող զույգ, աչքերից հիացմունք ու սպասում ծորացող տատիկ, «սիրում եմ բոլորիդ» բովանդակությամբ տեքստեր, թալանի ու դղյակների մասին լեգենդներ, 50/50-ներ ու նման այլ բաներ։ Բոլոր այն երկրներում, որտեղ տեղի են ունեցել գունավոր հեղաշրջումներ, այդ երկրները թանկ են վճարել բոլոր իմաստներով՝ պատերազմ, տարածքների կորուստ, տնտեսական ճգնաժամ, ու բոլորի համար բնորոշ նույն բանը՝ պառակտված ու հուսալքված հասարակություն։

Վարդերի հեղափոխություն, արաբական գարուններ, նարնջագույն հեղափոխություն, թավշյա հեղափոխություն... առաջին հայացքից «ջերմ» ածականներով այս հեղափոխությունները պարզապես չարիք դարձան Ուկրաինայում, Հայաստանում, Վրաստանում, արաբական մի շարք երկրներում, նման բան կարող էր լինել նաև Բելառուսում և Ռուսաստանում, սակայն այդ երկրների ղեկավարներն իրենց բարձունքի վրա էին։ Հիմա Հայաստանում խոսում են, որ եթե 2018 թ.-ին իշխանությունները թույլ չտային դեպքերի նման էսկալացիա, ապա հիմա շատ բան այլ կերպ կլիներ։ Համաձայն եմ, Հայաստանում շատ բան կարող էր այլ կերպ լինել ոչ միայն 2018-ին, այլև 2016-ին, 2015-ին, 2008-ին։ Թավշյա թամաշան սկսվել է 2008ին, կարևոր փաթեթավորում է ստացել 20152106 թթ.-ին և իրականացվել 2018-ին։

Արցախյան պատերազմի 44 օրվա ընթացքում գրեթե ամեն օր Ադրբեջանն օգտագործում էր արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբեր, հրթիռակոծում էր խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները։ Թե՛ սփյուռքի մեր հայրենակիցները, թե՛ մենք Հայաստանում ջարդում էինք եվրոպական կառույցների դռները, բայց... Բայց դուք գիտե՞ք, որ այդ կառույցները ամենօրյա ռեժիմով կոչ են անում ազատ արձակել Նավալնիին, երևի հերթական պատժամիջոցները կիրառեն Ռուսաստանի դեմ։ Ճակատագրի հեգնա՞նք, դավադրության տեսությո՞ւն, պատերի տակ շնաբարո դուրսպրծուկների վնգստո՞ց... ի՞նչ։ Չգիտեմ, դատեք ինքներդ։ Ես միայն գիտեմ, որ երբեք նման պատահականություններ չեն լինում։ Իսկ օրինաչափություններ՝ խնդրեմ, որքան ուզում եք։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում