Մետրոպոլիտենի ոստիկանները ռազմամթերք և սառը զենք են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի Հայանիստ գյուղի 18-ամյա մի բնակչի:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթյա բացովի մահակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



