«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍՊՈՐՏԱնգլիայի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղում չեմպիոն «Լիվերպուլը» փետրվարի 7-ին կընդունի ընթացիկ առաջատար եւ փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։
Բուքմեյքերները կանխատեսում են կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի առավելությունը։ Հյուրերի հաղթանակի գորակիցը 2․00 է։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած լիվերպուլյան թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ ոքին՝ 3․50։
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։
«Մանչեսթեր Սիթին» 21 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 22 խաղում վաստակել է 40 միավոր եւ չորրորդն է։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին Մանչեսթերում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



