Մյանմայում շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ իշխանության զավթման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄյանմարի խոշորագույն քաղաքի՝ Յանգոնի բնակիչները երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա են կազմակերպել երկրի զինված ուժերի գործողությունների դեմ, որոնք իշխանությունը զավթել են «Հանուն Ժողովրդավարության ազգային լիգայի» և նրա առաջնորդ, պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի: Այս մասին գրում է Կոմերսանտ-ը։
Associated Press-ը (AP) ակցիայի մասնակիցների թիվը գնահատում է 2 հազարի:
Reuters- ը նշում է, որ Facebook- ում հայտնված բողոքի հեռարձակումները, այն բացառիկ հրապարակումներից էին, որ կատարվել են Մյանմայից։ Ավելի վաղ իշխանությունները հանձնարարել էին արգելափակել Facebook-ը, Instagram-ը և Twitter-ը:
Netblocks փորձագիտական խմբի տվյալներով՝ նախօրեին երկրում նկատվել է ինտերնետի գրեթե լիակատար անջատում. ցանցի տեղական հատվածի կապը միջազգային հատվածի հետ կազմել է նորմայի 16 տոկոսը:



