Մոուրինյուն հույսեր չի կապում Բեյլի հետ. նա կարող է վերադառնալ «Ռեալ»
ՍՊՈՐՏ«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույսեր չի կապում թիմի հարձակվող Գարեթ Բեյլի հետ, որին վարձակալել են «Ռեալից»: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Բեյլի ապագան կապված չէ Լոնդոնի հետ: «Սերուցքայինները» նրան վարձակալությամբ տվել են «Տոտենհեմին» այն հույսով, որ նա նորից կգտնի իր ֆուտբոլն ու կմնա Լոնդոնում, բայց հիմա ամեն ինչ խոսում է այն մասին, որ հաջորդ ամառ «Արքայական ակումբը» նորից կընդունի ուելսցուն, որի հետ պայմանագիրը նախատեսված է միչև 2022 թվականի ամառը:
Գարեթը դեռևս ավելի հաճախ մնում է պահեստայինների նստարանին, իսկ Մոորուինյուն նրան հազվադեպ է դաշտ դուրս բերում:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ: Նրա վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: