Հայրենիքի 25%-ի կորստից, հազարավոր զոհերից ու վիրավորներից, անհետ կորածներից և հարյուրավոր հայորդիների գերեվարվելուց հետո՝ Ն.Փ.-ն պնդում է, որ ինքը փրկել է 25-30 հազար զինվոր. Դումանյան
ԲԼՈԳԳուրգեն Դումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Արձանագրենք. բոլոր նմանություններով հանդերձ, նույնիսկ օրուելյան անասնաֆերման չէր տեսել մի կողմից ցինիզմի ու անբարոյականության, իսկ մյուս կողմից հնազանդության ու հարմարվողականության այնպիսի տիեզերական մակարդակ, ինչպիսին դրսևորում են համապատասխանաբար Հայաստանի ժողվարչապետն՝ իր քայլող ուսապարկերով և վերջիններիս ինքնամոռաց ընտրած ժողջանը, երբ պատերազմ հրահրելուց, հայրենիքի 25%-ի կորստից, հազարավոր զոհերից, տասնյակ հազարավոր վիրավորներից, հազարավոր անհետ կորածներից և հարյուրավոր հայորդիների գերեվարվելուց հետո՝ Ն.Փ.-ն պնդում է, որ ինքը փրկել է 25-30 հազար զինվոր, որ նախկինում ոչ մի իշխանություն հետ չի բերել այսքան մեծ թվով գերիներ, որ դժգույն ու դժբախտ Շուշին՝ իր 90% ադրբեջանական բնակչությամբ ոչ մեզ պետք էր, ոչ էլ կարող է հայկական համարվել, որ հանձնելով Սյունիքի սահմանամերձ բարձունքներն ու դիրքերը՝ ամրապնդվում է Սյունիքի անվտանգությունը, որ այսքանից հետո հանրության մոտ չկա ոչ միայն հրաժարականի, այլև նույնիսկ արտահերթ ընտրությունների պահանջ և բազում այլ՝ մարդկային բանականությունն արմատապես մերժող անհեթեթություններ, իսկ Հայաստանի ժողովուրդը, ողջ աշխարհին ի ցույց դնելով անարժանապատվության՝ նախադեպը չունեցող օրինակներ, շարունակում է հանդուրժել այս ամենը...
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



