Մահացել է Ռաջ Կապուրի որդին՝ բոլիվուդյան դերասան Ռաջիվ Կապուրը
ՄՇԱԿՈՒՅԹԵրեքշաբթի 58 տարեկանում մահացել է բոլիվուդյան դերասան Ռաջիվ Կապուրը, հայտնում է ND TV -ն:
Դերասանը սրտի կաթված է ստացել Չեմբուրի իր տանը, որից հետո նրան շտապ տեղափոխել են Ինլակսի հիվանդանոց: Ռաջիվ Կապուրի քույրը ՝ Նետու Կապուրը, դերասանի մահվան մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ տեղադրելով դերասանի նկարը և կից գրելով.«Հանգչիր խաղաղությամբ»:
Ռաջիվ Կապուրը նաև կինոպրոդյուսեր էր և ռեժիսոր: Նա Բոլիվուդի հայտնի Կապուր տոհմից էր: Նրա ավագ եղբայրները նույնպես բոլիվուդյան հայտնի դերասաններ են եղել: Ռաջիվ Կապուրը լեգենդար դերասան և կինոռեժիսոր Ռաջ Կապուրի և Կրիշնա Ռաջ Կապուրի որդին էր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



