Բաքվից գերիների հերթական խումբը կժամանի Երևան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԷրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել․ նրանք տեղեկություն ունեն, որ գերիների հերթական խումբը Բաքվից վերադառնում է Հայաստան:
Անհետ կորած զինծառյողներից մեկի մայրը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղեկություններով՝ 20-ից ավելի գերի է վերադառնալու.
«Մեզ ասացին ժամը 17:00-18:00–ի սահմաններում օդանավը վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում, բայց գերիների անունները չեն հրապարակել, գիտենք, որ 20-ից ավելի է»:
Նշենք, որ բացի գերեվարվածների հարազատներից, այստեղ նաև զինվորականներ և ոստիկաններ կան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



