Երևան, 09.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկար ժամանակ լուր չունենալուց հետո Մելքոնյաններն իմացան Մարգարի զոհվելու մասին. հերոսն այդպես էլ չհասցրեց լեյտենանտի կոչում ստանալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մելքոնյանները երկար ժամանակ որևէ լուր չունենալով  և հույսով սպասելով՝ նոյեմբերի 5-ին իմացան, որ իրենց որդին՝ Մարգար Մելքոնյանը, հերոսաբար զոհվել է՝ հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում:

«Դեպքը տեղի է ունեցել  հոկտեմբերի 22-ին, բայց մեզ ո՛չ զինվորական կոմիսարիատից, ո՛չ զորամասից չեն տեղեկացրել, երկար ժամանակ տեղեկություն չունեինք, հետաքրքրվեցինք ու իմացանք ցավալին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարգարի քույրը՝ Ամալյա Մելքոնյանը:

Մարգարը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարին, սկզբնական շրջանում ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, որից հետո տեղափոխել են Արցախ:

Ծառայում էր Մարտունի 2-ում, պատերազմի օրերին էլ հերոսական պայքարը մղել է հենց այնտեղ: Հրետանավոր, ապա հետախուզական ջոկի հրամանատար է եղել:

Մարգարը Երևանից էր, ունի մեկ քույր: Բնավորությամբ համբերատար ու հանգիստ հերոսը սովորել է  Երևանի թիվ 134 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Ապագա ծրագրավորող էր, սակայն ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել էր ծառայության:

Ընտանիքի անդամների տեղեկություններով՝  Մարգարի բոլոր ծառայակից ընկերները զոհվել են:

Քույրը հիշում է, թե բանակ գնալիս ինչ մեծ ոգևորությամբ էր լցված. «Իր համար պատիվ էր ծառայելը, բանակ գնալու օրն էլ այնքան ուրախ էր: Ծառայությունից հետո Մարգարի նպատակները կապված էին մասնագիտության հետ, հայտնի ու լավ ծրագրավորող էր ուզում դառնալ: Ծրագրավորման վերաբերյալ ամեն ինչ հետաքրքրում էր իրեն, բազմաթիվ գրքեր էր ընթերցում»:

Համառ, ընկերասեր ու գաղտնապահ. բոլորը Մարգարին հենց այսպիսին գիտեին: Սիրում էր ամեն ինչ իր ուզածով անել, նպատակասլաց էր:

Վերջին անգամ հարազատների հետ խոսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին:

Քրոջ խոսքով՝ պատերազմի ընթացքում Մարգարին առաջարկել են լեյտենանտի կոչում, առաջարակն ընդունեց, սակայն այդպես էլ չհասցրեց ստանալ...

Արփինե Հակոբյան

 
 
 
 
 
 
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կիպրոսի նախագահին ԱՄՆ–ում հայեր են ձերբակալվելԱվետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներ Թեհրանում Ո՞ր երկրներում է մեկ բիթքոյնի արդյունահանումն ամենաէժանը նստում Մեզ պետք է այնպիսի պետություն, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու գործերին. Թաթոյան «ԿամԱԶ»-ի վարորդը համայնքային ոստիկաններին փայտանյութի վերաբերյալ ժամկետանց փաստաթուղթ է ներկայացրել Մալխաս Ամոյանը՝ հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշների ցանկում «3+3» հարթակի նախարարական հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն. ՀՀ ԱԳՆ «Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է Զելենսկին նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուների անունները Էդուարդ Վարդանյանը կվերադառնա ACA լիգա Իրավիճակը՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին․ նախարարը պարզաբանում է Հայաստանը մեծացրել է ռուսական գյուղմթերքների ներմուծումը. ո՞ր ապրանքներն են ամենաշատը ներմուծվում Գերեվարված Ռուբեն Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի փաստաթղթերին» Պրեմիերա. Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան-«Լույս է գալիս» Ձյուն կտեղա․ ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանն ու Իրանը զբոսաշրջության ոլորտում ունեն կայուն զարգացող դինամիկա. Պապոյան Հովհաննես Բաչկովը, Արտուշ Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում են Հովհաննես Բաչկովը 5-0 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցչին ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամՄաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն, աղոթք կհնչի ապօրինաբար ազատազրկվածների համար Նոր ցուցադրությամբ եզրափակվեց Գեղարվեստական տպագրության Երևանյան Միջազգային Բիենալեն Տարածքային զիջումները վիճելի հարց է մնում. Զելենսկի Գյումրիում 69-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող ամուսիններին 34-ամյա Սերգեյ Մանկոն որոնվում է որպես անհետ կորած Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ժամը 20:10-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է ՀԱԹ-ում գիշերը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են 17-ամյա երկու աղջիկներ Թուրքիան զորքեր է ուղարկել Սիրիա Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով Անժելա Կժդրյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ Սևանա լճի մակարդակն իջել է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը որոնվում է որպես անհետ կորած Պուտինը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել ոչ միայն մայրությանը, այլև հայրությանը Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Ես էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանԱդրբեջանն առաջարկում է «3+3» հանդիպումներ անցկացնել Բաքվում և Երևանում Տեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Հայաստանում սպանված չեչենուհին Ռամզան Կադիրովի ազգականն է եղել․ ԶԼՄ 3 հետաքրքիր փաստ արագաչափերի մասինԵկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին Հրազդանում արծաթափայլ եղևնիների գողության դեպք է բացահայտվել Սևանա լճի մակարդակն իջել է Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույններըԿոբախիձեն հանդիպել է Արսեն Թորոսյանին