Արցախից իրազեկում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:
ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



