Սիրուշոն զուգերգ կներկայացնի «Եվրատեսիլ 2009»–ի հաղթող Ալեքսանդր Ռիբակի հետ
ԼԱՅՖԵրգչուհի Սիրուշոն տևական դադարից հետո անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Ինստագրամի իր էջում նա հրապարակում է արել և հայտնել, որ շուտով զուգերգով կներկայանա երգիչ Ալեքսանդր Ռիբակի հետ։
Բելառուսական ծագումով նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել. «Շուտով: «Եվրատեսիլի» Հայաստանի լեգենդ ներկայացուցչի հետ կներկայացնենք գեղեցիկ և զգացմունքային բալլադ: Նա գեղեցիկ ձայնով տաղանդավոր աղջիկ է, չեմ համբերում, որ ներկայացնեմ մեր զուգերգը ձեզ»:
Հավելենք, որ երեկ Սիրուշոն «Սթորի» բաժնում գրել էր, որ աշխատելու է ուժերի ներածին չափով իր երկիրը ներկայացնել աշխարհին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ռիբակը «Եվրատեսիլ 2009»–ի հաղթողն է։ Նրա երգը հիթ էր դարձել նաև Հայաստանում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



