Եղիպատրուշում արջը հարձակվել է եւ ոչնչացրել մեղվի փեթակները. գյուղացիները վախեցած են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Եղիպատրուշի գյուղում հունիսի 25-ին, գիշերը, արջը մտել է բնակիչներից մեկի տուն ու վնասել մեղվի փեթակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը:
Նա նշեց, որ արջը շուռ է տվել համագյուղացի Արեւշատ Հովհաննիսյանի մեղվի փեթակները, կերել մեղրը, մի մասն էլ հետը տարել: Գյուղապետն ասաց, որ համագյուղացին ապրում է սոցիալական ծանր պայմաններում, երեք անչափահաս երեխա ունի, կինը մահացել է քաղցկեղից, օրվա հացը մի կերպ է վաստակում, հույսը մեղուների փեթակն է, որը արջը վնասել:
Գյուղացիները վախեցած են եւ չգիտեն՝ ինչպես արջի դեմն առնել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



