Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական պատասխանատվության և բարոյականության ազատ անկումը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հարևան Պողոսի» ինտելեկտի ուղղությամբ հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է տեղի ունեցել։ Ի՞նչ է պատահել։ Նախ՝ փետրվարի 7-ին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վերջինիս առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, և որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Դրան հաջորդում է քայլածների իշխանության կարկառուն ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե իրենց վարչապետն այսօր ունի ամենաբարձր քաղաքական վարկանիշը։ Զուգահեռ իրականությունում նույն օրը հայտնի դարձավ, որ պետական որոշ կառույցներում դարձյալ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ են ստացել։ Նախ՝ մի պարզ բան արձանագրենք։

Այս իշխանությունը հայոց պատմության մեջ առաջին հերթին կմնա որպես Հայաստանն ու Արցախը պատերազմի տարած ու այդ պատերազմում պարտված իշխանություն, հազարավոր զոհերի ու հսկայական տարածքային կորուստների պատճառ դարձած իշխանություն, ապա և՝ կհիշվի որպես նույնիսկ կորոնավիրուսի պանդեմիայի և պատերազմի ժամանակ անամոթաբար պարգևավճար դուրս գրած ու ստացած իշխանություն: Ու այս ֆոնին է, որ նույն Ալեն Սիմոնյանն ասում է, թե իրենք մեղավոր են, որ որոշ մարդկանց Բենթլիներն ու դղյակները չհասցրին ԱԹՍ դարձնել։ Նկատո՞ւմ եք քաղաքական պատասխանատվության և բարոյականության ազատ անկումը։ Բենթլիներն ու դղյակները, ենթադրենք, չհասցրեցիք, հավատում ենք, բա տասնյակ միլիոնավոր դոլարների պարգևատրումները դարձնեիք:

Դրանք ուղղեիք ԱԹՍ-երի ձեռք բերմանը: Ինչևէ, առաջ անցնենք։ Ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 7-ին։ Իշխանությունը հրապարակեց մի տեքստ, որը մարտահրավեր է քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին ու հասարակությանն առհասարակ։ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ անցկացնելու, ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, սովորության համաձայն, լարում է իրավիճակը՝ պրոցեսները քաղաքական հարթությունից դուրս բերելու վտանգներով և ռիսկերով։ Քաղաքական ձեռագիր է, ինչ արած։ Ու դժբախտությունն այն է, որ իրավիճակի լրջությունն ու հետևանքները չեն հասկանում «ուսապարկերի խմբակցություն» ծաղրանունը ստացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Նրանք, փրփուրը բերաններին, ԱԺ միջանցքներում ստում են, երբ ասում են, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, ստում են, երբ ասում են, թե հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, ու որ իրենց վարչապետն ամենաբարձ ռեյտինգն ունի: Ու այստեղ միանգամից հիշում ես մի քանի օր առաջ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցելությունը, երբ նույն մարդը Նիկոլին բարևում և գովում էր սկզբում բակում, հետո շաուրմայանոցում, հետո էլի բակում, երբ պատահական բարևող անցորդ է ձևանում ոստիկանության բաժնի՝ քաղաքացիական հագուստով պետը, այնինչ այդ պահին նա պիտի լիներ համազգեստով ու ծառայության մեջ, քանի որ այդպիսին է կարգը։

Այսպես են երևի ալենսիմոնյանները որոշել, որ արտահերթ ընտրությունների հասարակական պահաջ չկա, և որ Նիկոլի վարկանիշը պատմական ռեկորդ է սահմանել։ Երևի «հակառեկորդ» պիտի ասեին: Արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ ստելը, պոռոտախոսելն ու դատարկախոսելն այս քաղաքական ուժի կրեդոն է։ Սա ևս արձանագրենք ու անցնենք առաջ: Շոուի համար մետրոյով ու հեծանիվով երկու անգամ աշխատանքի գնացած, բայց իրականում տաք «պադավատներից» չիջնող, այլևս առանց «ախրաննիկների» նույնիսկ զուգարան չգնացող «Իմ քայլն» ու Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան են կտրվել իրականությունից ու հասարակությունից, որ մարդկանց ատելությունը, արհամարհանքն ու հակակրանքն իրենց նկատմամբ չեն տեսնում, կամ ձևացնում են, թե չեն տեսնում:

Ուղղակի զարմանում ես՝ լավ, մարդամեջ դուրս չեք գալիս, բայց գոնե ձեր սիրած Ֆեյսբուքում էլ չեք տեսնո՞ւմ ձեր հասցեին հայհոյանքի, անեծքի ու քննադատության գերդոզավորված չափաբաժինը։ Իհարկե, տեսնում եք, բայց հանուն մեկ օր ավելի իշխանության մնալու շարունակում եք քաղաքական բարոյականության ազատ անկումը։ Ամփոփենք։

«Իմ քայլի» ամենադուխով պատգամավորը թող դուրս գա փողոց ու պատահական անցորդին ասի, որ իրենց իշխանությունը համաճարակի ու պատերազմի ժամանակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է բաժանել որպես պարգևավճար, ասի, որ այլևս տնտեսությունը խոր թաղել է, որ պետական պարտքը դարձել է 9 միլիարդ, որ չի կարողանում ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը պաշտպանել, որ կազմաքանդել է բանակը, դե, Արցախի, պատերազմի արդյունքների մասին էլ չխոսենք: Ու նման բաներ ասելուց հետո հարցնի ՀՀ քաղաքացուն, թե ի՞նչ կարծիք ունի իր թիմի և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի մասին: Ի դեպ, խորհուրդ է տրվում ՀՀ քաղաքացու հետ դիալոգի մեջ մտնել բացառապես պաշտպանիչ հանդերձանքով:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին Թրամփի վարչակազմը կասեցրել է ամբողջ աշխարհում վիզայի հարցազրույցների նշանակումները 6000 վոլտ լարման հարված. երկու փոքրիկ աղջիկ էլեկտրական վնասվածք են ստացել․ մեկը փորձել է ընկերուհուն փրկելՏրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Մանչեսթեր Սիթի»-ն հայտարարել է թանկարժեք տրանսֆերի մասին. պաշտոնական Ուկրաինան ակնհայտորեն պարտվում է հակամարտությունում․ Պեսկով Հանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանՉինաստանի և Նեպալի սահմանին սողանք է տեղի ունեցել. կան հարյուրավոր անհետ կորածներ