Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ մասնակիցներից էին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ամանորյա բարեգործական տոնավաճառին ակտիվ մասնակցում են նաև ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիտվայի դեսպանատները`  նոր գույներ ավելացնելով նախաձեռնությանը: «Արմենպր ես»-ի թղթակիցը շրջել է օտարերկրյա դիվանագտական առաքելությունների տաղավարներով և արձանագրել ամենահետաքրքրաշարժ դրվագները:

Բրազիլական տաղավարում Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն բրազիլական հայտնի Կայպիրինյա ալկոհոլային կոկտեյլն է պատրաստում տոնավաճառի այցելուների համար: «Կայպիրինյան շատ հայտնի է Բրազիլիայում, սակայն այն արդեն կարելի է գնել Հոնկոնգում, Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում և Երևանում: Այն պատրաստվում է լայմից, եղեգնաշաքարից, սառույցից և ռոմ հիշեցնող Կաշասա խմիչքից: Կայպիրինյան շատ լավ համադրելի է Կոշինյա կոչվող բրազիլական ուտելիքի հետ, որը պատրաստվում է հավի մից և արտաքինից հավի ազդր է հիշեցնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում բացատրեց դեսպանը:

Այստեղ ֆուտբոլի և կառնավալի սիրահարները կարող են գտնել հուշանվերներ բրազիլիայից: Տաղավարի հետևի պլանում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակ: «Եկեք Բրազիլիա, Հայաստանը ոսկե մեդալներ է շահելու, դուք պետք է այնտեղ լինեք»,- խրախուսում է դեսպանը:

Բարեգործական տոնավաճառին այցելուների ամենաաշխույժ շարժը նկատվում էր չինական տաղավարի շուրջ: Մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կինը` Ջան Յու Մեյը, գոհունակությամբ նշեց, որ այս կերպ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ծանոթանալ չինական ապրանքատեսակներին և մշակույթին: Տաղավարը հագեցած էր չինական տարաբնույթ ապրանքներով` մետաքսե շարֆ, ճենապակե իրեր, օղի, թեյի տեսականի և այլն:

[gallery id= 56199]

«Արդեն երկրորդ տարին ենք մասնակցում այս միջոցառմանը: Մեզ ասել են, որ հավաքված ողջ գումարը կտրամադրվեն կանանց ձեռներեցության զարգացմանը: Կարծում եմ` դա շատ օգտակար գործ է և կարևոր սոցիալական նշանակություն ունի, քանի որ Հայաստանում և Չինաստանում կանայք շատ կարևոր դեր են խաղում ընտանիքում և հասարակական կյանքում»,- ասաց դեսպանի կինը:

Մի փոքր այն կողմ, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցելուներին է հյուրասիրում լիտվական շոկոլադ, բույսերից պատրաստված լիտվական լիկյոր և ավանդական հարսանեկան թխվածքը` շիկոտիսը: Շուտով հայկական շուկա մուտք կգործի մսամթերք արտադրող լիտվական նոր ընկերթյուն: «Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի խոշոր խանութների ցանցերի հետ մեր արտադրանքը մինչև Նոր տարի վաճառքի հանելու համար»,- ասաց «Klaipedos Smelte» ընկերության ծրագրերի ղեկավար Տոմաս Վալաուկասը` համոզմունք հայտելով, որ հայ րտադրողին իրենց արտադրանքը դուր կգա:

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք:

 

Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն ՄխիթարյանՀայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Total Chess World Championship Tour»-ին2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ