Տղամարդը հուղարկավորության ժամանակ իր երեխանների մարմինների փոխարեն տիկնիկներ է հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴաղստանի բնակիչ Դաուդ Դաուդովը թաղման ժամանակ մահացած նորածինների փոխարեն տիկնիկներ է հայտնաբերել: Այս մասին հայտնում է Baza-ն:
Տղամարդն ասել է, որ իր երկու երեխաները մահացել են ծնվելուց անմիջապես հետո Ստավրոպոլի ծննդատանը: Սակայն նա չի կարողացել հուղարկավորել նրանց. սգո արարողության ժամանակ նա նկատել է, որ նորածինների փոխարեն, տակդիրների մեջ փաթաթված տիկնիկներ են:
«Ես սգում էի երեխաներիս համար: Նրանք ո՞ղջ են »,- զարմացած հարցրել է նա:
Թե ով և ինչու կարող էր երեխաներին փոխարինել տիկնիկներով` անհայտ է: Դեպքով զբաղվում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



