Լուսինե Թովմասյանը՝ ոճային կերպարում
ՖՈՏՈ«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների հմայի մայրիկը մուգ գույնի զգեստ է կրում, որը համադրել է վանդակավոր վերարկուի հետ։ Նա սեւ երեկարաճիտներ է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը վանդակավոր շրջազգեստ էր կրում եւ սեւ բլուզ։ Նա երկարաճիտներ էր ընտրել ու կերպարն ամբողջացրել բարակ գոտիով։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Այսօր»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել նրան. «Միշտ յուրօրինակ ու անկրկնելի: