Այսօր Թագուհին ինքն է հարսի շորով այցելել հոր շիրիմին, հերոսին վիճակված չէր ներկա գտնվել դստեր պսակադրությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Այսօր տեղի ունեցավ պատերազմում զոհված հերոս կապիտան Իշխան Պետրոսյանի դստեր` Թագուհու պսակադրությունը: Այս օրվան Իշխանը սպասում էր հոգու թրթիռով, հայրական սրտի ողջ ջերմությամբ և ոգևորությամբ պատրաստվում էր դստեր հարսանիքին: Բայց…. Եղավ պատերազմ, հայրենիքը Իշխանին կանչեց ու տարավ դեպի անմահություն:
Նրան վիճակված չէր ներկա գտնվել այդ պսակադրությանը, և այսօր Թագուհին ինքն է հարսի շորով այցելել հոր շիրիմին: Իսկապես որ, նայել առանց արցունքների այս տեսարանին` հնարավոր չէ:
Սրտանց շնորհավորում եմ Թագուհուն և Աշոտին ընտանիք կազմելու առթիվ և մաղթում անսպառ երջանկություն»:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



