Երևան, 07.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե շեշտը դնենք միայն ռազմական բաղադրիչի վրա, վերջնական հաշվով պարտվելու ենք». Արտակ Դավթյանը՝ Սյունիքի անվտանգության մասին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օրերս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, խոսելով ռազմարդյունաբերության հատկացումների մասին, նշել է, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով 2017-ին հատկացվել է 1.6 մլրդ դրամ, 2018-ին՝ 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին հատկացումը փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է լրացուցիչ 3.4 մլրդ դրամ՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվում է 4.6 մլրդ դրամի չափով հատկացում:

Որքանո՞վ է արդարացված հատկացումների ավելացումը, արդյո՞ք այդ միջոցները չեն փոշիացվում այս տարբերակով: Նշենք, որ ռազմատեխնիկական գիտնականներից և մասնագետներից կազմված կոնստրուկտորական բյուրոներ չստեղծվեցին, ինչպես առաջարկում էին փորձագետները, երբ Ռազմարդյունաբերության կոմիտեն հանվեց ՊՆ ենթակայությունից:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ։

– Ռազմարդյունաբերության կոմիտեն Պաշտպանության նախարարությունից դուրս բերվեց և տեղափոխվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, սակայն այդ համակարգային մոտեցումները մինչև վերջ չտարվեցին, այդ թվում՝ կազմակերպչական առումով: Դրա համար արդյունավետության այն իրավիճակը, որ հիմա կա, պիտի ասեմ, որ հետագայում էլ այն բավարար չի լինելու Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատանքում: Ինչ վերաբերում է գիտատեխնիկական, փորձակոնստրուկտորական բյուրոներին, միանշանակ ողջունելի տարբերակ է: Դրա վերաբերյալ որոշակի աշխատանքներ իմ ժամանակ սկսվել էր, բայց արդյունք չկար դեռ՝ ժամանակի առումով, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես հիմա տեղեկատվություն չունեմ, թե ինչ փուլում են այդ աշխատանքները: Բայց կարծում եմ, որ պետք են այդպիսի բյուրոներ, որոնք գիտականորեն և ավելի համակարգային կառաջարկեն հարցերի լուծման տարբերակները:

Իսկ այն, ինչ մեզ մոտ կա, փորձի մեթոդներով է. ստացվեց՝ ստացվեց, չստացվեց՝ չստացվեց: Այսինքն, շատ բաներ, որ մերոնք անում են, կիրառություն չի գտնում: Միգուցե այս կամ այլ պատճառով լավ է: Կա՛մ էլ՝ դրա կարիքն է վերացած լինում, կա՛մ ինքնարժեքն է բարձր լինում, կա՛մ չենք կարողանում դնել սերիական արտադրության: Գումարների փոշիացման մասով ես չպատասխանեմ, բայց եթե մենք ամեն ինչ փորձենք սարքել, և կիրառության մեջ չդրվի, իհարկե, գումարները կփոշիանան: Իսկ եթե վերցնենք կոնկրետ նմուշ, կոնկրետ ժամկետներով, ապա այս դեպքում էլ, իհարկե, գումարները պետք է մեծ լինեն և նպատակային: Բայց ավելի լավ է չորսը լինի, քան քսանը, երեսունը՝ միջակ և ոչ արդյունավետ:

– Կարո՞ղ եք բերել կոնկրետ օրինակ, որ փորձեր են արվել, փորձաքննություն է կատարվել, սակայն արդյունքը բավարար չի եղել, ուստի զինատեսակը կիրառության մեջ չի մտել:

– Բավականին շատ կան, ես հիմա թիվը կոնկրետ չնշեմ: Բայց ոչ թե արդյունքը բավարար չի եղել, այլ այս կամ այն պատճառով մնացել է որպես նմուշ՝ սկսած պահանջարկի նվազումից՝ մինչև ինքնարժեքի բարձրացում, երբ այն ավելի թանկ է, քան, եթե նմանօրինակ բնութագրերով մենք գնենք: Կամ ուղղակի չեն կարողանում արտադրել, քանի որ համապատասխան արտադրական հզորություններ չկան: Մյուս կողմից, եթե վերցնենք, թե վերջին հինգ տարում ինչ ենք մենք արտադրել, ցանկը նայենք, և ինչն է ընդունված զինված ուժերում, որ մենք արտադրում ենք, միանգամից տարբերությունը կտեսնեք:

Երեք, հինգ տարի առաջ ցուցահանդեսներ էինք անում և ասում էինք, որ մենք ի վիճակի էինք արտադրել կամ արտադրում ենք երեսուն կամ այսքան տեսակի սպառազինության նմուշներ, իսկ հիմա մի քանի նմուշ է ընդամենը: Տարբերությունը խոսում է այն մասին, որ կարողությունները և արտադրանքը կար, բայց պահանջարկը՝ ոչ:

– ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ հրետանու ու ականանետերի արկերի, նռնակների հայկական Զինված ուժերի պահանջարկն այս տարվանից ամբողջովին կարտադրվի Հայաստանում։ Որքանո՞վ է սա իրատեսական:

– Այստեղ շատ «ստորջրյա» խութեր կան, կսպասենք՝ տեսնենք, թե ինչպես են հաղթահարվում:

– Իսկ մենք ռազմական նշանակության ի՞նչ արտադրանք կարող ենք արտահանել, որի մասին այդքան վստահորեն խոսում է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

– Այդ առումով մեր հնարավորությունները, կարողությունները սահմանափակ են, եթե վերաբերում են նոր միջոցներին և երկրներին, որովհետև տվյալ շուկան շատ հագեցած է, մրցակցությունն էլ՝ շատ ուժեղ: Շուկա գրավելը շատ բարդ է, եթե մեզ հաջողվի մտնել շուկա, դա կարելի է համարել հաղթանակ: Ժամանակին մենք որոշակի քայլեր կատարեցինք, մասնավորապես, Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո։- Մ.Պ.) հետ պայմանավորվել էինք, որպեսզի ինքն օգտագործի իր արտասահմանյան գրասենյակների կարողությունները մեր արտադրանքներն արտահանելու, դրանք գովազդելու, միջազգային շուկա մտնելու համար: Թե հիմա ինչպես կստացվի, ես չգիտեմ, բայց այն ժամանակ մենք ակտիվ աշխատում էինք այդ ուղղությամբ, որովհետև Դավիթ Գալստյանի կարողությունները, կապերը և այս բիզնեսի մեջ լինելը չօգտագործելը ճիշտ չէր լինի, և մենք փորձեցինք դա օգտագործել, ուղղակի մնաց կիսատ:

– Տեղեկություններ եղան, որ պատերազմի օրերին նվիրատվություններ են եղել զրահաբաճկոնների, և որ առհասարակ, ռազմական նշանակության արտադրանքի նվիրատվություններ արվում են ԲՏԱ նախարարության միջոցով, որովհետև այս դեպքում լուրջ փորձաքննության խնդիր չի լինում:

– Ես նման տեղեկություն չունեմ: Կարող եմ ասել, որ իմ ժամանակով նման բան չի եղել, Ռազմարդյունաբերության կոմիտեով դրանք չեն անցել: Իսկ զրահաբաճկոնների մասով կար համագործակցություն, արտադրվում էին զրահաբաճկոնների որոշակի նմուշներ, ՊՆ-ն գնում էր: Այլ հարց է, որ ամեն տարի պահանջները խստացվում էին, և շատ անգամ այդ պահանջները չէին բավարարվում: Սա սովորական գործընթաց է:

– Երեկ համացանցում փաստաթղթային ապացույցներ հրապարակվեցին, որ ՀՀ ղեկավարությունը Սյունիքի հետ կապված գաղտնի փաստաթուղթ է ստորագրել, որով, ըստ էության, ՀՀ-ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։

– Ճիշտն ասած, այս մասին տեղյակ եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներում այդ տեղեկությունը տարածվել է: Չտիրապետելով դրա հետ կապված մնացած նրբություններին կամ մոտեցումներին՝ մեկնաբանություն անելը ճիշտ չեմ գտնում: Որքանով դուք եք տեղյակ, այնքանով էլ՝ ես, որ նման պայմանավորվածություն կա, բայց թե որտեղ, ինչ՝ ավելացնելու բան չունեմ:

– Իսկ եթե պատերազմից հետո ստեղծված վիճակը վերցնենք, որքանո՞վ է Սյունիքի, ըստ այդմ էլ՝ ՀՀ-ի անվտանգությունը պաշտպանված:

– Եթե անմիջապես անվտանգությունից խոսենք, հարցը պետք է ուղղվի ԳՇ-ին, ՊՆ-ին: Իսկ եթե ընդհանուր անվտանգության մասին է խոսքը, պետք է նայենք բոլոր ասպեկտները: Մենք այս վիճակից սկսել ենք մեր առաջին պատերազմը, երբ Կապանի օդանավակայանի հետ կապված նույն պատկերն էր, Գորիս-Կապան ճանապարհի մասով՝ նույնպես, փակ էր Շուռնուխի հատվածը:

Այսինքն, մենք ունեցել ենք անվտանգության այդ վատ վիճակն այն ժամանակ: Հիմա ունենք այն, ինչ ունենք: Զինված ուժերը բավականին մեծ քայլեր են կատարել անվտանգության ապահովման իրենց մասով: Իհարկե, եթե դիրքերը լինեին ավելի հեռու, անվտանգության առումով ավելի ապահով կլիներ: Ես կարծում եմ՝ բացի ռազմականից, շատ մեծ ուշադրություն պիտի դարձվի տնտեսական բաղադրիչին և մարդկանց քանակին: Բնակիչները պիտի Սյունիքից չգնան, և որքան կարող ենք՝ պետք է մարդկանց քանակն ավելացնենք:

Դա անվտանգության ամենամեծ երաշխիքը կդառնա, երբ բոլոր տեղերը կլինեն բնակեցված, բնակիչների քանակը՝ շատ, տնտեսապես էլ՝ զարգացած: Դրան զուգահեռ՝ զինված ուժերն իրենց անելիքը կանեն: Եթե շեշտը դնենք միայն ռազմական բաղադրիչի վրա, վերջնական հաշվով պարտվելու ենք: Ռազմական բաղադրիչն ունի իր սահմանները, եթե մնացած բաղադրիչները չկատարենք, ռազմական բաղադրիչի արդյունավետությունը կիջնի, և վաղը մենք կարող ենք ավելի մեծ խնդիրների առաջ կանգնել:

– Բայց տեղի բնակիչներն իրենց հերթին անվտանգության երաշխիքներ են պահանջում, մենք տեսանք, որ իրենց տներից մարդկանց հանեցին:

– Կան համայնքներ, որոնք անմիջապես սահմանին մոտ չեն, օրինակ, Տաթևի խոշորացված համայնքը, վերցնենք Քաջարանը, Ագարակը: Այսինքն, այստեղ բնակիչն ադրբեջանական դրոշ անմիջապես չի տեսնում, ուստի նախ սկսենք այստեղից: Ընդհանուր պիտի նայենք, ոչ թե 4-5 գյուղի վերաբերյալ խոսենք: Օրինակ, եթե Խնձորեսկը զարգացնենք, կզարգանա նաև Ներքին Խնձորեսկը, և այլն: Եթե հատկացնենք շենք-շինություն, ֆինանսական աջակցություն տրամադրենք՝ թեկուզ անասունների տեսքով, մարդիկ կբնակվեն, չեն գնա:

– Վերջերս տեղեկություն եղավ, որ Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականները վրաններ են տեղադրել ու սպասում են, որ հայկական կողմն ազատի տեղանքը, և մարդիկ անասուններին չեն կարողանում արոտավայր տանել: Խոսում են Մեղրիի միջանցքի մասին:

– Մեղրու միջանցքի մասով որևէ կոնկրետ լուծում կամ առաջարկ չկա, համենայնդեպս, ես տեղյակ չեմ: Ամենաբարձր մակարդակով ասել են, որ խոսքը կոնկրետ Մեղրու մասին չէ, թեպետ միջանցքի մասին խոսակցություններ կան, դա կարող է լինել նաև այլ հատվածով: Միգուցե, ես չեմ կարող ասել, երբ որ հստակեցվի, թե ինչի մասին է խոսքը, ոնց է դա կատարվելու՝ վերահսկողական մեխանիզմների տեխնիկական մասով, նոր կարող ենք խոսել:

Այսինքն, դա ՌԴ սահմանապահ զորքե՞րն են վերահսկելու, ինչ-որ հատվածում՝ նաև մե՞ր սահմանապահ զորքերը, մեր մաքսային մարմիննե՞րը․․․ քանի որ ոչ մի բան դեռ չկա, դատողություններ անել չեմ կարող:

Ինչ վերաբերում է արոտավայրերի խնդրին, ապա այդ խնդիրը մենք ունենալու ենք, քանի որ տարածքներ կորցրեցինք: Այս դեպքում անասունների քանակը կարող է նվազել, ուստի պետք է կառավարությունն անասնապահությունը զարգացնի այն հատվածներում, որտեղ նման խնդիր չկա, իսկ որտեղ կա, այլ ոլորտ զարգացնենք, որ մարդիկ աշխատանք ունենան: Բոլորն իրար հետ պետք է աշխատեն, որպեսզի լուծումներ գտնեն: Կան համայնքապետեր, որոնք հակաիշխանական են, սա չի նշանակում, որ նրանց հետ չպետք է աշխատել, և հակառակը՝ համայնքապետն անկախ իր հայացքներից՝ չի կարող չաշխատել իշխանության ներկայացուցիչների հետ, եթե իրապես ցանկություն կա բնակիչների խնդիրներին լուծում տալ:

– Ռազմական հարթություն վերադառնանք. ՊԲ ապագայի մասին ի՞նչ կասեք, կարծես թե պարզ է՝ պայմանագրային տարբերակի են անցնելու: Հրապարակումներ կան, որ Հայաստանի քաղաքացիները ծառայելու են բացառապես հանրապետության սահմաններում։

– Ես միանշանակ չէի ասի, որ նման որոշում կա, որ չպետք է ՀՀ-ից գնան կամ չգնան: Եթե հիմա չեն տանում, դա դեռ ոչինչ չի նշանակում. կարծում եմ՝ լուծման տարբերակներ կգտնեն: Ես հիմա վերջնական բան չեմ կարող ասել: Իսկ պայմանագրային ծառայության համար մարդկային ռեսուրսներ են պետք, կամ պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ այստեղից կամավորական հիմունքներով գնան: Այսինքն, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիր ունենք:

– Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է նպատակահարմար ռազմական դրության պահպանումը:

– Այս հարցով առաջին հերթին դիմել ՊՆ-ին, ԳՇ-ին, երկրի ղեկավարությանը, որովհետև շատ հարցեր կան, որոնք չերևացող են. սահմանային հատվածներն ավելացել են, հիմա կոնկրետ խնդիրների կատարման համար պե՞տք է ռազմական դրության պահպանումը, թե՞ պետք չի:

Հասարակությունը գուցե հիմա չի տեսնում ռազմական դրության սահմանափակումները, պահանջները, քանի որ մեծ մասը վերացվել է, բայց զինված ուժերի պահով պիտի ասեմ, որ այն ճկունություն է հաղորդում ԶՈՒ ղեկավարությանը:

Զորավարժության, ուժերի մոբիլիզացիայի առումով՝ ռազմական դրությունն այլ կարգավիճակ է տալիս հրամանատարներին՝ խնդիրները կատարելու առումով:

Չմոռանանք, որ ռազմական դրության ժամանակ գործում է իրավական այլ ռեժիմ, հատկապես զինվորական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ, և այլն: Այսինքն, մենք պետք է այս տեսակետից նայենք հարցին:

Ես չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել, որ խոսում են վարչապետի հրաժարականի մասով: Կրկնում եմ՝ զինվորականության մասով որոշակի ճկունություն է տալիս ռեսուրսների սահմանափակ վիճակում, որ իրենց խնդիրները կարողանան արդյունավետ կատարել: Դա է, իմ կարծիքով:

Դեկորատիվ տա՞րր, թե՞ գործնական «մանրուք». ինչի՞ համար է նախատեսված կոշիկի կրունկից վեր գտնվող օղակը. «Փաստ»«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՓաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ ՀայաստանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Իսրայելի ռազմաoդային nւժերը hարվածել են Շիրազի նավթաքիմիական համալիրին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԱՊՐԻԼԻ). Բացվել է Երևանի Երիտասարդական պալատը, ոստիկանությունը բռնություն է կիրառել կանանց նկատմամբ. «Փաստ»Ընտրական օրենսդրություն եք փոխում ընտրություններից 2 ամիս առաջ, այս գործընթացը ինքնին հակաիրավական է. Հայկ Մամիջանյան Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Իմիջային աղետ. «թավշյա հեղափոխությունից»՝ տոտալ մերժում. «Փաստ»Ի՞նչ է թիթեռի էֆեկտը և ինչպե՞ս կարող է այն փոխել ձեր ճակատագիրը Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Կինը կասկածել էր ամուսնուն դավաճանության մեջ, կապել նրան բեռնատարի հետևից և քարշ տվելԵվրոպան չի փոխարինի Ռուսաստանին. «Փաստ»Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ Ծառուկյան24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ Հայաստան«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ» Դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել է«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Ընտրության դեմ հանդիման. իշխանափոխության «անատոմիան». «Փաստ»Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք ՉալաբյանԱսում եք՝ ով ում երաշխավո՞րն է. «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ ապրիլի 7-ին Խաղաղության բանալին ուժն է. «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության տեսլականը «Որքան ընտրություններին մասնակցությունը մեծ լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու շանսերը քչանալու են». «Փաստ»Մանևրելու սահմանը. ինչ վտանգների առաջ կարող է կանգնել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դեպքում Ապրիլի 7-ի աստղագուշակը. Ի՞նչ նվերներ են քեզ սպասում այսօր Քոչարյան Անդրանիկը իշխող ռեժիմի դեմքն ու ցուցիչն է, որը բացահայտում է իշխանության իրական վերաբերմունքը բանակի ու զինծառայողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան Զինվորի աղոթք Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»Որևէ մեկը օրենք, կարգ ու կանոն չի իմացե՞լ. «Փաստ»Ինչո՞ւ թույլ չեն տվել ներկայանալ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով. «Փաստ»Ադրբեջանում հանքարդյունաբերական բումի են պատրաստվում, իսկ մե՞նք...«Փաստ» Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն. «Փաստ» Իսրայելը հարձակվել է Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանի վրա Կիևում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել Նեթանյահուն Թրամփին համոզել է չհամաձայնել Իրանի հետ հրադադարին. Axios Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա փլnւզել բնակչի տան քարե պարիսպը Հայաստանը Վրաստանում արտադրվող դեղամիջոցների արտահանման հիմնական շուկան է Իրանի նախագահի գրասենյակը հայտնել է՝ ինչ պայմանով կբացի Հորմուզի նեղուցը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը Սուրբ Հարության պատարագ է մատուցել Փաշինյանը պարգևատրել է մարզիկներին Ի՞նչ հարցեր են քննարկել Իվանիշվիլին և Ալիևը Երևանում փրկարարները փրկել են երիտասարդ տղայի կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծըՄասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող «BMW X5»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Ջենոային» ՆԱՍԱ-ն 54 տարվա ընթացքում առաջին անգամ հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը Հասկանալու ենք, որ ունենք ուժեղ առաջնորդ, երբ մեր ամենամոտ հարևան երկրի առաջնորդը դադարի արհամարհել մեր վարչապետին և վերջապես հանդիպի նրան․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հապճեպ օրենսդրական փոփոխություններով ՉԻ՛ կանգնեցնելու փոփոխությունների ընթացքը. Մարիաննա Ղահրամանյան