Պյանիչը՝ Ռոնալդուի եւ Մեսիի տարբերության մասին
ՍՊՈՐՏԹուրինի «Յուվենտուսի» նախկին խաղացող, այժմ «Բարսելոնայում» հանդես եկող բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է իտալական ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։
«Ռոնալդուն տպավորում է իր կայունությամբ եւ պրոֆեսիոնալիզմով։ Նա կենտրոնացած է իր նպատակների վրա՝ գոլեր, հաղթանակներ, վիճակագրություն։
Լեոն աստվածային շնորհ ունի, դա պոեզիա է, որը տպավորիչ է։ Մեսին այս մրցաշրջանում առավելագույն կենտրոնացած է։ Նա հասկանում է, թե ինչը կլինի իր համար լավագույնը։
Բոլորը ցանկանում են, որ Լեոն մնա։ Եթե կորցնում ես Մեսիին, շատ այլ բաներ ես կորցնում։ Նա բացառիկ է»,- Պյանիչի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
Պյանիչը խաղացել է երկու լեգենդների հետ էլ։ Նա 2020թ․ ամռանն է «Յուվենտուսից» տեղափոխվել «Բարսելոնա»։