HBO-ում մեկնաբանել են «Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը
ՄՇԱԿՈՒՅԹHBO-ի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը մեկնաբանել է մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին սերիալի ստեղծման մասին լուրերը, հաղորդում է ScreenRant պորտալը:
Բլոյսը նշել է, որ այս պահին նախագծի ուղղությամբ դեռևս ոչ մի կոնկրետ աշխատանք չի տարվում, նույնիսկ սցենարիստները չեն ընտրվել:
«Ես դա նույնիսկ սաղմնային վիճակ չէի անվանի, դեռևս ոչինչ մշակված չէ։ Բայց ես կարծում եմ՝ արդար կլինի ասել, որ «Գահերի խաղ»-ը և «Հարի Փոթեր»-ն առաջնահերթ են»,-ասել է Բլոյսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը շրջանառվում են հունվարի վերջից։ Այնուհանդերձ, HBO-ի և Warner Bros-ի ներկայացուցիչները հերքել էին լուրերը։
Հարի Փոթերի արկածների մասին պատմող վիպաշարի վերջին էկրանավորումը թողարկվել է 2011 թվականին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



