Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Եվ­րա­խորհր­դա­րանն ըն­դու­նել է դա­տա­պար­տող բա­նա­ձև․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Հյուսիսային Կորեա՝ Շողշողացող աստղի օր (Կիմ Չեն Իրի ծննդյան օր), Լիտվա՝ Պետականության վերականգնման օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1861-Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի մանիֆեստով կայսրությունում վերացել է ճորտատիրությունը: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չի եղել, ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն:

1919 – Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդը»։

1919 –ծնվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

1921- խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունիի խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդները ստանձնել են խորհրդային իշխանության դեմ ապստամբության ընդհանուր ղեկավարությունը:

1959 –ծնվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը:

1965– ծնվել է հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

1966 –ծնվել է ջութակահար Նարինե Դելլալ յանը:

1976- ԱՍԱԼԱ-ի գրոհայինների կողմից Բեյրութ քաղաքում սպանվել է թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը:

2001- Փարիզի Աստվածամոր տաճարում համերգ է տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

2006 – Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ջուղայի խաչքարերի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում այլ պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել է թույլատրել այդ տարածքներ Եվրախորհրդարանի պատվիրակների այցերը։

2018- Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավոր Հրայր Թովմասյանի (ՀՀԿ) թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀ

1222 -ծնվել է ճապոնացի բուդդայական քարոզիչ, նիտիրեն-սյու ուսմունքի հիմնադիր Նիտիրենը:

1568 -իսպանական ինկվիզիցիան մահվան դատավճիռ է կայացրել Նիդեռլանդների ամբողջ բնակչության նկատմամբ:

1698 -ծնվել է ֆրանսիացի գիտնական Պիեռ Բուգերը, որը հանդիսանում է տելեմետրիայի հիմնադիրներից մեկը:

1704 -վարշավյան կոնֆեդերացիան գահընկեց է արել Ավգուստ Ուժեղին և հայտարարել է անթագավորություն, որն էլ Լեհաստանում քաղաքացիական պատերազմի պատճառ է դարձել:

1722 -Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրատարակել է հրամանագիր, ըստ որի, թագի ժառանգորդին նշանակում է նախկին թագավորը, այլ ոչ թե թագը ժառանգվում է ըստ ավագության:

1804 -ծնվել է ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող Ժյուլ-Գաբրիել Ժենենը:

1837 -Մեն կղզու մոտ խորտակվել է անգլիական «Jane and Margaret» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 200 մարդ:

1868 –ծնվել է ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան Վիլհելմ Շմիդտը: 1822 -ծնվել է անգլիացի հետազոտող Ֆրենսիս Գալտոնը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման առաջին թեստերի հեղինակը:

1893-ծնվել է ԽՍՀՄ մարշալ, զորահրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Տուխաչևսկին:

1918– Լիտվան հռչակել է իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։

1919 -խորհրդային Ռուսաստանի Նարկոմատի կոլեգիան որոշում է ընդունել կազմակերպել սրբերի գերեզմանների բացում:

1923 -Հովարդ Քարտերը բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը:

1934 – Ավստրիայում ավարտվել է 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։

1936 - տեղի է ունեցել 4-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա):

1968 – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլևիլ քաղաքում սկսել է գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։

1976 -ԽՍՀՄ-ում Կամսկու ավտոգործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը:

1978 -ստեղծվել է հայտարարությունների առաջին համակարգչային տախտակը՝ BBS-ը:

1986 - Խորհրդային Միությունը գործարկել է Միր ուղեծրական կայանը։

1999 – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, վնասվածքներ է ստացել մոտ 100-ը։

2005 – սկսել է գործել Կիոտոյի արձանագրությունը։

2016 -վախճանվել է եգիպտացի դիվանագետ Բուտրոս-Բուտրոս-Ղալին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն Մանվելյան