Պերուի գրեթե 500 պաշտոնյաներ կորոնավիրուսի դեմ արտահերթ են պատվաստվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊերուի 487 պաշտոնատար անձինք, այդ թվում ԱԳ եւ առողջապահության նախկին նախարարները օգտվել են իրենց արտոնյալ դիրքից, որ գաղտնի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կառավարությունը պատվաստանյութը գնել է համավարակի դեմ պայքարող բժիշկների եւ այլ բուժաշխատողների համար: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ֆրանսիսկո Սագաստին, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ պաշտոնատար անձանց անունները կփոխանցվեն դատախազներին, քանի որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին անհավասար հասանելիության պատճառով ուժգնացող սկանդալը անհանգստացրել է Պերուի կառավարությանը: «Այս մարդիկ, որոնք մտնում են մեր կառավարության կազմի մեջ, չեն կատարել իրենց պարտքը որպես պետական ծառայողներ»,- ասել է Սագաստին: Նա նշել է, որ անչափ զայրացած էր «շատ պետական պաշտոնյաների դիրքորոշման պատճառով, որոնք օգտվել են իրենց դիրքից»:
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող ԱԳ նախարար Էլիզաբետ Աստետեն, առողջապահության նախարար Պիլար Մացետին եւ երկու փոխնախարարներ վերջին օրերին ստիպված էին հրաժարական տալ:



