Ժաննա Բուտուլյանը՝ վառ կերպարում
ՖՈՏՈԴերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում Ժաննան սեւ տաբատ է կրում, հետաքրքիր նախշերով պիջակ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղերը եւ վզնոցները։ «Խմենք սիրո համար»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել դերասանուհին։
Օրերս հրապարակված կադրերում դերասանուհի ժանեկավոր բլուզ էր կրում, սեւ գույնի տաբատ, նույն երանգի վերնազգեստ։ Դերասանուհին հավաքել էր վարսերը, նախապատվություն տվել էր մեղմ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին ոճային ականջօղերը։ Հրապարակմանը կից Ժաննայի հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան՝ գրելով․ «Հիասքանչ», «Շքեղ», «Գեղեցիկ»։