Խաչատուրովի առողջական վիճակը վատացավ, հրավիրվեց շտապ օգնություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանր ընհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի է ունենում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։
Այսօրվա նիստը կարճ ընդմիջվել էր, որի ընթացքում վատթարացել էր ՀԱՊԿ գլխավոր նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի առողջական վիճակը, դատարան էր հրավիրվել շտապ օգնություն։
Նիստը վերսկսվելուն պես դատավոր Աննա Դանիբեկյանը Խաչատուրովից հետաքրքվեց առողջական վիճակի վերաբերյալ, ամբաստանյալը պատասխանեց, որ գլխապտույտներ ունի։
Նշենք, որ այսօր ավելի վաղ Խաչատուրովի պաշտպանը ներկայացրել էր միջնորդություն նրա առողջական վիճակի վերաբերյալ, նաեւ նշել էր, որ այն պետք է դռնփակ քննարկվի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



