Մարմարաշենում սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ 20-21 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ է, Մասիսի վարչական շրջանում գողություններ են անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթակվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հուլիս և հոկտեմբեր ամիսներին Մարմարաշեն համայնքի երեք սրճեփ սարքերից մետաղադրամներ են գողացել։ Եղել էին նաև դեպքեր, երբ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել, փախել էին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



