Նիկոլ Փաշինյանը թաքուն մեկնել է Գյումրի
ՔԱՂԱՔԱԿԱՆՆիկոլ Փաշինյան այսօր առավոտյան մեկնել է Գյումրի: Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:
Հայտնի է, որ նա ժամը 11:30-ին հանդիպելու է գերիների հարազատների հետ: Զրույցը լինելու է փակ ռեժիմով:
Ավելի վաղ Շիրակի մարզում անհետ կորածների ու գերիների հարազատները մի շարք ակցիաներ են իրականացրել: Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց հարազատների մասին, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայտնաբերելու ու հայրենիք վերադարձնելու համար:
Analitik.am-ը հիշեցնում է՝ դեռ անցած չորեքշաբթի էր հայտնի դարձել, որ Փաշինյանը մեկնելու է Գյումրի, սակայն օրվա մասին որևէ բան չէր ասվել: Թե ինչու է վարչապետը գաղտնի այցեր կատարում, չի պարզաբանվում: Նման մի գաղտնի այց էլ եղավ Արարատ, որի մասին հայտնի դարձավ միայն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից: