Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այն ինչ տեղի է ունենում այսօր Արխիվում, շատ տխուր է. Ամատունի Վիրաբյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանին նախորդ տարի սեպտեմբերի 8-ին ազատել էին աշխատանքից ՀՀ արդարադատության նախարարի հրամանով: Իր ազատման հրամանը, Վիրաբյանը սխալ էր համարում և արդարությունը վերականգնելու, ինչպես նաև նույն պաշտոնում իրեն վերականգնելու պահանջով նա դիմել էր դատարան, որը բավարարվել էր: Սակայն, նախարարությունը բողոքարկել է վճիռը և, փաստորեն, դատաքննությունը կշարունակվի ավելր բարձր դատական ատյանում՝ Վերաքննիչում:

Orer.am-ի հետ զրույցում Ա. Վիրաբյանը նշեց, որ պետք է սպասել հաջորդ ատյանի դատարանի որոշմանը: Խոսելով ներկայում Արխիվում տեղի ունեցող գործընթացների մասին, նա նշեց, որ իրավիճակը բավականին մտահոգիչ է, քանի որ փորձառու աշխատողները առանց հիմնավորումների հեռացվում են աշխատանքից և նրանց փոխարինում են նորանշանակ տնօրենի մտերիմները:

«Մարդկանց մի խմբին էլ ծանուցել են, որ մարտի 15-ից հեռացվելու են աշխատանքից, մյուսների հետ պայմանագիրը կնքվել է մինչև հունիսի 1-ը: Նոր տնօրենն ասել է, որ իրեն հանձնարարել են Վիրաբյանի մտերիմներին, բարեկամներին, ընկերներին աշխատանքից ազատել, ուստի ազատվել են ոչ միայն բազմափորձ, այլև՝ գիտակ շատ մասնագետներ, որոնք երկար տարիներ աշխատել են Ազգային արխիվում»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Նախկին տնօրենի խոսքով, առհասարակ արխիվի աշխատանքը տարբերվում է այլ աշխատանքերից, քանի որ շատ առանձնահատուկ ոլորտ է: Եվ գրչի մեկ հարվածով այնտեղից մարդկանց հեռացնելը կարող է կործանարար լինել ողջ համակարգի աշխատանքի համար:

Խոսելով աշխատանքի առանձնահատկության մասին Ա. Վիրաբյանը նշեց, որ կարևոր է արխիվի ֆոնդերին և պահպանվող փաստաթղթերի բովանդակությանը ծանոթ լինել, որ հարցումները ստանալու ժամանակ հնարավոր լինի դրանց պատշաճ պատասխանել:

«Դրանից բացի հարկավոր է պատմությանը լավ ծանոթ լինել, որ կարողանաս անհրաժեշտության դեպքում այդ կոնտեքստում փաստաթղթերը փնտրելու ժամանակ ճիշտ կողմնորոշվել: Այս առումով Սփյուռքի նախարարության աշխատակիցները դժվար թե կարողանան տիրապետել այս նրբություններին: Ես 40 տարի արխիվում եմ աշխատել և մինչև հիմա անգամ ինձ համար անհասկանալի պահեր կան: Ամբողջ մի կյանքը բավական չէ արխիվին ծանոթանալու համար, ուր մնաց, որ մեկ երկու տարում կարողանան ոլորտի յուրահատկությունները հասկանալ: Արխիվի աշխատողը պետք է սկսի իր աշխատանքը ամենաներքևի օղակից և կամաց-կամաց ծանոթանալով աշխատանքի վեր բարձրանա: Այնպես որ կտրուկ փոփոխություններն արխիվի համար չեն, քանի որ այն պահպանողական կազմակերպություն է և պետք է ավանդույթները, հաջորդականությունները պահպանվեն, որպեսզի համակարգն անխափան գործի: Չի կարելի անգամ թոշակառուներին գրչի մեկ հարվածով ազատել աշխատանքից, քանի որ նրանք պետք է իրենց փորձը կարողանան փոխանցել նոր սերունդներին: Իսկ այն ինչ տեղի է ունենում այսօր Արխիվում, շատ տխուր է»,- ասաց Ա. Վիրաբյանը:

Արմինե Գրիգորյան
 
Բազմամարդ հանրահավաքից հետո Ուժեղ Հայաստանը շարունակում է իրազեկման արշավը ԳյումրիումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանի» ասուլիսը Գյումրիում Ինչպես է Նարեկ Կարապետյանը շփվում Վարդանանց հրապարակում հավաքված գյումրեցիների հետ Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում (ձայնագրություն )Գյումրի, Ուժեղ Հայաստան, լուսանկարներ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ 2026 թվականի հունիսի 1-7-ի համար Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու «Բժիշկները չէին թաքցնում, որ լուրջ խնդիր է, ու գուցե աչքերս չբացեմ». Սամվել Մալոյանը՝ հրաշքով փրկվելու, «Ազգային երգիչ 2» նախագծում հաղթելու, անձնականի ու տեսահոլովակի մասին Կրակոց՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում. բժիշկներն արձանագրել են 62-ամյա տղամարդու մահը Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային ԱԷԿ-ին հարվածով Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Տասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանՀունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումՀինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԻտալիան արգելել է Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի համերգները Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի բլոգերը վաճառքի է հանել իր թանկարժեք զգեստապահարանը Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը Բոլոր առևտրային նավերը պետք է օգտագործեն Հորմուզի նեղուցում նշանակված երթուղիները և ստանան ռшզմածովային ուժերի թույլտվություն․ Իրանի ռшզմական հրամանատարության հայտարարությունը Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին «Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՍպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ