«Պարտք եմ, բայց հայրենիքիս». Արտակ Թովմասյան. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է
«Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը չի ցանկանում մեկնաբանել լուրերը, որ մեծ պարտքեր ունի, դրա համար է մտնում քաղաքականություն: «Ծիծաղելի անհեթեթություն է, ի՞նչը մեկնաբանեմ»,- ասաց նա: Համառեցինք. «Քաղաքական թիմ ձևավորելու մասին ձեր հայտարարությունից հետո ինչ ասես գրում են ձեր մասին»: «Նշանակում է՝ ամեն ինչ ճիշտ եմ սկսել»... Բայց իսկապես, ի՞նչ պարտքերի մասին է խոսքը, գոնե մեկ - երկու բառով: «Ամբողջ կյանքում զբաղվել եմ ներդրումներով ու բարեգործությամբ, ինչը ձեր նշած պայմաններում անհնար կլիներ: Իսկ եթե խոսքը Հայրենիքի նկատմամբ պարտքի մասին է, ապա մարդու կյանքը բավական չէ այն փակելու համար»,- «Փաստի» հետ զրույցում կես կատակ-կես լուրջ ավելացրեց Թովմասյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
3
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
4
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ
5
4-ամյա տղան պատահաբար կրակել և սպանել է 2-ամյա եղբորը



