Ոստիկանությունը զգուշացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար փակ են Դիլիջան տանող ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ոսկեպար, Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Գյումրիից դեպի Բավրա տանող ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



